Հա

Մշակոյթ

03/02/2019 - 12:20

«Ղարաբաղում Քարահունջ է յայտնաբերւել»․ Մաթեմատիկոս

Հայաստանի եւ Արցախի մի քանի վայրերում Քարահունջեր են յայտնաբերւել: 

«alikonline.ir» - Հայաստանի եւ Արցախի մի քանի վայրերում Քարահունջեր են յայտնաբերւել: Այս մասին փետրւարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց մաթեմատիկոս, Հայաստանի հարաւում Քարահունջ հինաւուրց աստղադիտարանի ուսումնասիրող Վաչագան Վահրադեանը: Տեղեկացնում է «News.am»-ը:

Նրա խօսքերով, քարահունջեր են յայտնաբերւել Սիսիանում, Արցախում, Շիրակի մարզում, Գորիսում:

«Արցախում յայտնաբերւած Քարահունջը գտնւում է Ստեփանակերտի եւ Շուշիի միջեւ եղած բնակավայրում»,- նշեց մաթեմատիկոսը:

Նա աւելացրեց, որ Քարահունջը մեծ ուշադրութեան կարիք ունի։

«Այդ նպատակով կը կազմակերպւի Քարահունջի պաշտպանութեան նախաձեռնութեան անդամների մասնակցութեամբ մամուլի ասուլիս», - պարզաբանեց Վաչագան Վահրադեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։