Հա

Մշակոյթ

04/02/2019 - 13:40

Մինաս Աւետիսեանի «Գիշեր» որմնանկարը գտնւում է կործանման եզրին Գիւմրիի կիսաւեր գործարաններից մէկում

Մինաս Աւետիսեանի «Գիշեր» որմնանկարը գտնւում է կործանման եզրին Գիւմրիի կիսաւեր գործարաններից մէկում: 

«alikonline.ir» - Մինաս Աւետիսեանի «Գիշեր» որմնանկարը գտնւում է կործանման եզրին Գիւմրիի կիսաւեր գործարաններից մէկում: Այս մասին ահազնագում է Մինաս Աւետիսեանի տուն-թանգարանն իր ֆէյսբուքեան էջում:

«Դեռ ժամանակ կայ փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնւում է կործանման եզրին Գիւմրի քաղաքի կիսաւեր գործարաններից մէկում:

Որմնանկարը գտնւում է յուշարձանների ցանկում եւ պահպանւում է պետութեան կողմից: Բայց փաստացի կարիք կայ այն րոպէ առաջ փրկելու:

«Մինաս Աւետիսեան» մշակութային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին,սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարաւորութեան դէպքում անցնել վերականգնման աշխատանքներին:

Նկարներն արւած են յունւարի 31-ին»,- գրւած է ֆէյսբուքեան էջում:

Յարակից լուրեր

  • Մեծ խռովարարը. յայտնի գեղանկարիչ Մինասը նոյնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտաւներ ստեղծում
    Մեծ խռովարարը. յայտնի գեղանկարիչ Մինասը նոյնիսկ ՊԱԿ-ի քթի տակ էր կտաւներ ստեղծում

    Մենք անւանի նկարիչ Մինաս Աւետիսեանի ստեղծագործութիւններն աւելի լաւ ենք ճանաչում, քան հէնց նկարչին։ Նա սուր հումորով ու արդարութեան զգացումով մարդ էր։ Հօր մասին պատմում է նրա կրտսեր որդի Նարեկ Աւետիսեանը։

    Մինաս Աւետիսեանի երկու որդիներն ու հինգ թոռն էլ փոքր ժամանակ սիրում էին նկարել, սակայն միայն կրտսեր որդին` Նարեկն է լրջօրէն գեղանկարչութեամբ զբաղւում։

  • Հազարաւոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու
    Հազարաւոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

    Թուրքիայի Քարաման նահանգում գտնւող Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի եւ օտարերկրացի զբօսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրութեան  են արժանանում:

  • Յակոբ Յակոբեանի «Սարերում»-ը փրկւած է
    Յակոբ Յակոբեանի «Սարերում»-ը փրկւած է

    Յակոբ Յակոբեանի «Սարերում» որմնանկարը փրկւած է: Բաւական երկար ժամանակ գիւմրեցիներն ահազանգում էին այն մասին, որ որմնանկարը բարձիթողի վիճակում է՝ խոնաւութիւնից արդէն սկսել էր փչանալ:
    ՀՀ Մշակոյթի նախարարութիւնից «yerkir.am»-ին տեղեկացնում են, որ որմնանկարի վերականգնման աշխատանքները ֆինանսաւորել է ԱՄՆ-ի դեսպանի մշակութային պահպանութեան հիմնադրամը:

  • Աւետարանիչների որմնանկարները կը զարդարեն Գիւմրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցին
    Աւետարանիչների որմնանկարները կը զարդարեն Գիւմրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցին

    Գիւմրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում շարունակւում են ներքին յարդարման աշխատանքները, սակայն մինչ դրանց աւարտն արդէն իսկ պատրաստ են եկեղեցու գմբէթի որմնանկարը: Աւելի քան 38 մետր բարձրութեան վրայ՝ անմիջապէս գմբէթի տակ, որմնանկարը պատկերում է Յիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրայ, իսկ ներքեւում հրեշտակներ ու հրեշտակապետեր եւ չորս քերովբէներն են:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մինաս Աւետիսեան (1928-1975)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Մինաս Աւետիսեան (1928-1975)

    «Մինասը ստեղծեց իր աշխարհը՝ աշխարհի համար... Լինելով մեծ անհատ, Մինաս Աւետիսեանը իր ազգի ողբերգութիւնը եւ աշխարհի մեղքը վերցրեց իր վրայ եւ տառապելով ստեղծեց իր արւեստը»:
    Հայ մարդու մտապաստառին ճիշտ այդպէ՛ս կը ներկայանայ Մինասի ստեղծած արւեստը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։