Հա

Մշակոյթ

04/02/2019 - 08:00

Յասմիկ Գրիգորեանը օպերային «Օսկար»-ի յաւակնորդ է

Մարիինեան թատրոնի սոպրանօ Յասմիկ Գրիգորեանն առաջադրւել է հեղինակաւոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխութեանը» (The International Opera Awards), որը ոչ պաշտօնապէս համարւում է օպերային «Օսկար»: 

«alikonline.ir» - Մարիինեան թատրոնի սոպրանօ Յասմիկ Գրիգորեանն առաջադրւել է հեղինակաւոր «Միջազգային օպերային մրցանակաբաշխութեանը» (The International Opera Awards), որը ոչ պաշտօնապէս համարւում է օպերային «Օսկար»: Ըստ «Panorama.am»-ի՝ մրցանակաբաշխութեան կայքից տեղեկանում ենք, որ նա առաջադրւած է «Female Singer» անւանակարգում։

«Միջազգային օպերային մրցանակաբաշխութեան» յաղթողները կը յայտարարւեն ապրիլի 29-ին Կարմիր գորգի արարողութեան ժամանակ: 

Նշենք, որ 2016-ին Միջազգային օպերային մրցանակաբաշխութիւնում Լիտւայից 35-ամեայ սոպրանօ Յասմիկ Գրիգորեանը «Լաւագոյն երիտասարդ երգչուհի» անւանակարգում յաղթող էր դարձել։ 

Առաջին անգամ Միջազգային օպերային մրցանակի յանձնման արարողութիւնը տեղի է ունեցել 2013 թւականին: Մրցանակի կազմակերպիչներն ընդգծել են, որ ստուգատեսի գլխաւոր նպատակը դասական երաժշտական արւեստի ժողովրդականացումն է:

Լիտւայում յայտնի սոպրանօ Յասմիկ Գրիգորեանը երկու հանրայայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորեանի եւ Իրենա Միլկեաւիչիւտէի դուստրն է։ 1999-ին նա աւարտել է Լիտւայի երաժշտութեան եւ թատրոնի ակադեմիայի վոկալի բաժինը, ուսանել է նաեւ ֆրանսիական Նիսսում։ Նա լաւագոյն դերերն է կատարել Պետերբուրգի Մարիինեան թատրոնում։ Լիտւայում եւ արտասահմանում բազմաթիւ մենահամերգներով է հանդէս եկել Լիտւայի պետական սիմֆոնիկ նւագախմբի, Լարային քառեակի, կամերային նւագախմբի հետ։ 2009-2011 թթ. նա հանդէս է եկել Լիտւայի ազգային օպերայում, իսկ դեռ 2006-ին իր դեբիւտն է կատարել Լոնդոնի յայտնի Վիգմոր Հոլլում, նաեւ Մոսկւայի Մեծ թատրոնում։ 2011-2012-ին հանդէս է եկել աւստրիական Գրացի օպերայում, ապա 2012-2013 կրկին վերադարձել է Վիլնիւս, իսկ 2013-2014-ին հանդէս է եկել գերմանական Քեոլնի օպերային թատրոնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։