Հա

Մշակոյթ

05/02/2019 - 12:30

«Օսկար-2019». հրապարակւել է այս տարւայ թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը

Հեղինակաւոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեանը հաշւած օրեր են մնացել, ինչի կապակցութեամբ ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է բոլոր թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեանը հաշւած օրեր են մնացել, ինչի կապակցութեամբ ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է բոլոր թեկնածուների մասնակցութեամբ աւանդական լուսանկարը: 

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, այս տարւայ լուսանկարում ներկայացւած է 170-ից աւելի մարդ, որոնց շարքում են Լեդի Գագան, Ալֆոնսօ Կուարոնը, Սփայք Լին, Բրեդլի Կուպերը, Ռամի Մալէքը, Գլէն Քլոուզը, Էմի Ադամսն ու այլ յայտնիներ:

Լուսանկարում ներկայացւած են մրցանակաբաշխութեան 24 անւանակարգում առաջադրւած բոլոր թեկնածուները՝ դերասան-դերասանուհիներ, ռեժիսորներ, պրոդիւսերներ, գրիմի եւ կոստյումների մասնագէտներ, երաժիշտներ եւ իրենց գործի այլ վարպետներ:

Աղբիւրը նկատում է, որ այս տարի մրցանակաբաշխութիւնում յաղթելու յաւակնորդների ցանկն իգական սեռի ներկայացուցիչների առատութեամբ ռեկորդ է սահմանել:
Այնուամենայնիւ, սոցկայքերի բազմաթիւ օգտատէրեր, ուսումնասիրելով լուսանկարը, «Օսկար-2019»-ի պրոդիւսերներին մեղադրել են նախապատւութիւնն առաւելապէս սպիտակամորթ տղամարդկանց տալու ու ռասայական բազմազանութիւն չապահովելու համար:

Յարակից լուրեր

  • «Օսկար»-ի յաւակնորդները
    «Օսկար»-ի յաւակնորդները

    Յայտարարւել են «Օսկար» մրցանակաբաշխութեան յաւակնորդները։ «Տարւայ լաւագոյն ֆիլմ» անւանակարգում «Օսկար»-ի յաւակնում է ութ ժապաւէն՝ Փիթէր Ֆարրելլիի «Կանաչ գիրք», Ալֆոնսօ Կուարոնի «Ռոմա», Բրդէլի Կոպէրի «Աստղը ծնւեց», Բրայան Սինգէրի «Բոհեմական ռապսոդիա», Ռայան Քուգլէրի «Սեւ յովազ», Սփայք Լիի «Կլանի սեւ անդամը», Եորղոս Լանտիմոսի «Ֆաւորիտուհի», Ադամ Մաքքէյի «Իշխանութիւն»։ 

  • Շոտլանդիայում պատահական անցորդը լուսանկարել է հազւագիւտ լսնամաշկ սկիւռին
    Շոտլանդիայում պատահական անցորդը լուսանկարել է հազւագիւտ լսնամաշկ սկիւռին

    Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի բնակիչ Ռիչարդ Ուօն լուսանկարել է շատ հազւագիւտ լսնամաշկ սկիւռին՝ ծառը բարձրանալու պահին: 

  • Սողոմոն Թեհլիրեանի լուսանկարը՝ Վարշաւայում բացւած ցուցադրութիւնում
    Սողոմոն Թեհլիրեանի լուսանկարը՝ Վարշաւայում բացւած ցուցադրութիւնում

    Դեկտեմբերի առաջին օրերին Վարշաւայի «Pilecki» ինստիտուտը բացեց իրաւագէտ Ռաֆայէլ Լեմկինին նւիրւած ժամանակաւոր ցուցադրութիւն: «Pilecki» ինստիտուտի խնդրանքով «Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը մեծ պատրաստակամութեամբ տրամադրել է ՀՑԹԻ արխիւում պահւող եզակի ցուցանմուշ՝ Սողոմոն Թեհլիրեանի հազւագիւտ լուսանկարը: 

  • «Այն «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի». Սերժ Թանգեանը խօսել է «Սպիտակ» ֆիլմի մասին
    «Այն «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի». Սերժ Թանգեանը խօսել է «Սպիտակ» ֆիլմի մասին

    Հանրայայտ «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանգեանը հարցազրոյց է տւել «Ամերիկայի ձայն»-ին՝ խօսելով 1988 թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող եւ Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխութեանը որպէս լաւագոյն օտարալեզու ֆիլմ ներկայացւած «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:

  • «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից «Օսկար»-ի է ներկայացւել
    «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից «Օսկար»-ի է ներկայացւել

    Աշխարհի 87 երկիր, այդ թւում՝ Հայաստանն իրենց ֆիլմերն են ներկայացրել հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում ներառւելու համար: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։