Հա

Մշակոյթ

06/02/2019 - 08:10

Սերժ Թանգեանի նկարները մինչեւ մարտի 17-ը ցուցադրւելու են Նոր Զելանդիայում

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը տեղեկացրել է Նոր Զելանդիայի Մատականա քաղաքում բացւած իր ցուցահանդէսի մասին:

«alikonline.ir» - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգեանը տեղեկացրել է Նոր Զելանդիայի Մատականա քաղաքում բացւած իր ցուցահանդէսի մասին: Գրում է «Tert.am»-ը:

«Teetering On the Edge» խորագիրը կրող ցուցադրութիւնը տեւելու է մինչեւ մարտի 17-ը, իսկ փետրւարի 10-ին ցուցասրահում ներկայ կը լինի նաեւ Թանգեանը, եւ բոլոր գնւած գործերը կը տրամադրւեն նրա ինքնագրով:

««System of a Down» խմբի մեներգչի նկարները նոյնքան հզօր եւ սուր են, ինչպէս եւ նրա երաժշտութիւնը: Լինելով աւելի քան 40 մլն. համաշխարհային վաճառք ունեցող խմբի առաջնորդը՝ Սերժ Թանգեանը նոյնքան երկար եւ զանազան ճանապարհ է անցնում նաեւ որպէս նկարիչ: Հզօր, խորիմաստ եւ տպաւորիչ. նրա վիզուալ գործերը եւ համապատասխան երաժշտական պարտիտուրաները թոյլ են տալիս այցելուներին բազմազան զգացմուքային փորձառութիւն ձեռք բերել եւ «լսել» արւեստի գործը», - ասւում է «The Vivian» պատկերասրահի կայքում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։