Հա

Մշակոյթ

06/02/2019 - 09:30

Դիարբեքիրում 1200 տարւայ Աստւածաշունչ է յայտնաբերւել, այն փորձել են վաճառել գանձագողերը

Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանում յայտնաբերւել է 1200 տարւայ 37 էջից բաղկացած Նոր Կտակարան, գտածօն առգրաււել է մի խումբ գանձագողերի ձեռքից: 

«alikonline.ir» - Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանում յայտնաբերւել է 1200 տարւայ 37 էջից բաղկացած Նոր Կտակարան, գտածօն առգրաււել է մի խումբ գանձագողերի ձեռքից:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս գրում է թուրքական «Cumhuriyet» պարբերականը, գործի առնչութեամբ ձերբակալւել է 3 կասկածեալ, որոնք ենթադրաբար ցանկացել են վաճառել Աստւածաշունչը՝ որպէս հնագոյն հազւագիւտ իր:

Դիարբեքիրի հանրապետական դատախազութեան հրամանով կասկածեալների հանդէպ հետապնդում է իրականացւել, որի ընթացքում նրանց ձերբակալել են հէնց դէպքի վայրում՝ անօրինական պեղումներ իրականացնելիս:

Գտածօն տարւել է յատուկ ուսումնասիրութեան: Արդէն յայտնի է, որ այն ունի առնւազն 1200 տարւայ պատմութիւն: Աղբիւրը չի մանրամասնում, թէ ինչ լեզւով է շարադրւած Նոր Կտակարանը:

Յիշեցնենք, որ օրերս Դիարբեքիր նահանգի Սիլւան շրջանում գանձագողութեան մեղադրանքով 8 մարդ է ձերբակալւել, նրանցից 4-ը բարձրաստիճան ոստիկաններ էին: Հարցաքննութեան ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանները Սիլւանում պեղումներ են սկսել իրականացնել հայկական գանձեր գտնելու նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։