Հա

Մշակոյթ

06/02/2019 - 09:45

Հոռոմում թանգարան կը բացւի

Շիրակի մարզի Հոռոմ գիւղի բնակիչ Նարեկ Դաւթեանը ազգագրական հետաքրքիր հաւաքածոյ ունի: Շուրջ 8 տարւայ ամենօրեայ աշխատանքի արդիւնքում Նարեկը կարողացել է ի մի բերել 1000-ից աւելի իր ու առարկայ՝ սկուտեղներ, թէյնիկներ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, արծաթէ գօտիներ, կճուճներ, թանկարժէք արդուզարդ, դաշոյններ եւ այլն:

«alikonline.ir» - Շիրակի մարզի Հոռոմ գիւղի բնակիչ Նարեկ Դաւթեանը ազգագրական հետաքրքիր հաւաքածոյ ունի: Շուրջ 8 տարւայ ամենօրեայ աշխատանքի արդիւնքում Նարեկը կարողացել է ի մի բերել 1000-ից աւելի իր ու առարկայ՝ սկուտեղներ, թէյնիկներ, կշեռքներ, ինքնաեռներ, սայլերի մասեր, արծաթէ գօտիներ, կճուճներ, թանկարժէք արդուզարդ, դաշոյններ եւ այլն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ից յայտնում են, որ Նարեկ Դաւթեանի «թանգարան»-ի այցելուներին առայժմ ընդունում է սեփական յարկի տակ, սակայն չափորոշիչներին համապատասխան ազգագրութեան թանգարան բացելու մտադրութիւն կայ: Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրինութեան ու Նարեկ Դաւթեանի միջեւ քննարկումները սկսւել են դեռեւս 2018-ի նոյեմբերից: ՊՈԱԿ-ի ղեկավարութիւնը պատրաստակամութիւն էր յայտնել աջակցել թանգարանի ստեղծմանը, հաւաքածուն թանգարանային  ցուցադրութեան  պատշաճ  վիճակի  բերելու եւ այլ  հարցերում:

Վերահաստատելով նախնական պայմանաւորւածութիւնը ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Թարւերդեանը, ՊՄՊ Շիրակի մարզային ծառայութեան պետ Վալերիկ Նազարէթեանը եւ Նարեկ Դաւթեանը քննարկել են ընթացիկ աշխատանքներին առնչւող հարցեր։ Մասնաւորապէս խօսել են ՊՈԱԿ-ի ղեկավարութեանը համապարփակ ծրագիր ներկայացնելու, ցուցադրութեան կազմակերպմանը, ֆոնդերի պահպանութեանը, թանգարանի հանրահռչակմանն առնչւող հարցերի մասին: Արա Թարւերդեանը առաջարկել է նաեւ հետագայում թանգարանը ներկայացնել նաեւ «3D» ձեւաչափով:

Հոռոմում է գտնւում 18-րդ դարով թւագրւող Սուրբ Հռիփսիմէն: Խոնարհւած եկեղեցին առաջիկայում կը վերականգնւի բարերարի շնորհիւ: Վերջինս խոստացել է նաեւ աջակցել թանգարանի տարածքի ձեռքբերման հարցում, ինչը կը նպաստի մշակութային արժէքների պահպանութեանը՝ Հոռոմը իր պատմամշակութային արժէքներով զբօսաշրջիկներին ներկայացնելուն:

Մօտ ապագայում Հառիճավանք, Լմբատավանք, Պեմզաշէն վանական համալիրներ, նաեւ՝ «Հոռոմ» քաղաքատեղի յուշարձանների տարածքներ այցելող զբօսաշրջիկներին կը գրաւի նաեւ վերականգնւող Սուրբ Հռիփսիմէն ու ստեղծւելիք ազգագրութեան թանգարանը:

Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։