Հա

Մշակոյթ

06/02/2019 - 09:55

«Հրաժեշտ Անտուրային. հայ որբի յուշերը». 1915-ից յետոյ հայ որբերի թուրքացման քաղաքականութիւնն ու լիբանանեան Անտուրայի մանկատան չլսւած ձայները

Թուրքիայում լոյս է տեսել «Հրաժեշտ Անտուրային. հայ որբի յուշերը» գիրքը, որի հեղինակ Գառնիկ Բանեանի վկայութիւնները փաստացի հերքում են թուրքական պաշտօնական մի շարք պատմագրական թեզեր ու լոյս սփռում Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Լիբանանի՝ Օսմանեան զօրքի տիրապետութեան տակ յայտնւած Անտուրա քաղաքի մանկատանը ապաստանած հայ որբերի իրական կեանքն ու հետագայ ճակատագիրը:

«alikonline.ir» - Թուրքիայում լոյս է տեսել «Հրաժեշտ Անտուրային. հայ որբի յուշերը» գիրքը, որի հեղինակ Գառնիկ Բանեանի վկայութիւնները փաստացի հերքում են թուրքական պաշտօնական մի շարք պատմագրական թեզեր ու լոյս սփռում Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ Լիբանանի՝ Օսմանեան զօրքի տիրապետութեան տակ յայտնւած Անտուրա քաղաքի մանկատանը ապաստանած հայ որբերի իրական կեանքն ու հետագայ ճակատագիրը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս թուրքական «Bianet.org» կայքում նշում է թուրք լրագրող, հետազօտող եւ սիւնակագիր Սերդար Քորուջուն, գիրքը յատկապէս ուշագրաւ է այն առումով, որ ամբողջովին հակասում է թուրք գրող, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ ու Անտուրայի որբանոցի հոգաբարձութիւնը ստանձնած Հալիդէ Էդիպի՝ թուրքական հասարակութեան մէջ ընդունւած դրական կերպարին ու նրա յայտնի «Հալիդէ Էդիպի յուշերը» գրքում տեղ գտած պնդումներին:

Գառնիկ Բանեանի գիրքը բացայայտում է 1915-ից յետոյ կայսրութեան տարածքում մնացած հայ որբերի հանդէպ կիրառւող թուրքացման համակարգւած քաղաքականութիւնն ու Թուրքիայում չափազանց սիրւած պատմական գործիչ Հալիդէ Էդիպի՝ մինչ օրս չբացայայտւած հակասական կերպարը:

Իր յօդւածում Սերդար Քորուջուն նկատում է, որ թէեւ Էդիպը մշտապէս պնդել է, որ Անտուրայի որբանոցի երեխաներին կրօնական դասեր չեն տրւել՝ Գառնիկ Բանեանի գիրքը պնդում է ճիշտ հակառակի մասին: Հայ երեխաներին արգելւել է նաեւ խօսել մայրենի լեզւով, խաչակնքւել եւ քրիստոնէական աղօթք արտասանել:

Յատկանշական է, որ Բանեանը նշում է, որ հայ երեխաներին իսլամացնելու ջանքերը դժւարութեամբ էին իրենց նպատակին հասնում.

«4 տարի լեզու թափեցին, միայն մէկը պաշտօնապէս իսլամ ընդունեց»,- Բանեանի խօսքերն է մէջբերում թուրք լրագրողը:

Քորուջուն նաեւ ընդգծում է, որ իր յայտնի գրքում Էդիպը ոչ միայն շրջանցել է հայ որբերի անձնական պատմութիւններն ու Հայոց Ցեղասպանութեան ժամանակ վերապրածները, այլեւ շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանւած թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նոյնպես բնակւում էին այդ մանկատանը, շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանւած թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նոյնպէս բնակւում էին այդ մանկատանը, այլեւ շեշտադրումներ կատարել իբր հայերի կողմից սպանւած թուրքերի որբ երեխաների մասին, որոնք նոյնպէս բնակւում էին այդ մանկատանը:

«Մինչդեռ Գառնիկ Բանեանի յուշերն այլ են: Օրինակ՝ յիշում է, թէ ինչպէս էին ծեծում իր ընկերներին, որոնք արտաբերում էին իրենց ոչ թէ թուրքական, այլ հայկական անունները: Նաեւ յիշում է, թէ ինչպէս է իր ընկեր Աբրահամը, որը սովի պատճառով բողոքել էր ուսուցչին, ծեծի հետեւանքով կուրացել»,- նշում է Քորուջուն իր յօդւածում:

Յարակից լուրեր

  • Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»
    Էրդողան. «Հայերն իրենց երկրում հանգստութիւն չունեն»

    Մեր պատմութեան մէջ ցեղասպանութիւն չկայ. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, պատասխանելով օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի` ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր հռչակելու մասին յայտարարութեան մասին հարցին:

  • Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ
    Եգիպտոսի նախագահը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչնալու ուղղութեամբ նախաքայլ կ՚առնէ

    Անվտանգութեան Միւնիխի համաժողովի գլխաւոր նիստին Եգիպտոսի նախագահ Ապտէլ Ֆաթթահ էլ Սիսիի Թուրքիոյ եւ արբանեակներուն՝ իբրեւ ահաբեկչական կազմակերպութիւններու գործունէութիւնը չտեսնել ձեւացնող կամ քաջալերողներ թափանցիկ ակնարկին ամբողջացնող բաժինը եղաւ գաղթականութիւն յարուցող պետութիւններու քայքայման մասին խօսքին մէջ յիշատակումը հարիւր տարի ջարդերու հետեւանքով հայ գաղթականութեան:

  • Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»
    Փորձագէտ. «Թուրքիան շարունակում է վարել հին քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ»

    Թուրքական կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատման որեւէ ցանկութիւն չի նկատւում։ Այս մասին «News.am»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս կարելի է գնահատել Հայաստանի կառավարութեան ծրագրում Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման հնարաւորութիւնների մասին դրոյթի բացակայութիւնը։

  • Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի
    Ադրբեջանը պէտք է ճանաչի 1915-ի Ցեղասպանութիւնը․ խաղաղութեան պատրաստւելու նախապայման՝ ըստ Ստեփան Դանիէլեանի

    Ադրբեջանը նորից կոչ է արել շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին յարաբերութիւնների բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ «Չնայած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խաղաղութեան կոչերին, Հայաստանը թոյլ չի տալիս երկու համայնքներին միջեւ երկխօսութիւն սկսել»։ Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը՝ անդրադառնալով այն նախապայմաններին, որոնց առկայութեամբ միայն հնարաւոր կը լինի այդ երկխօսութիւնը։ 

  • «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար
    «Մեր պարտքն է՝ չմոռանալ Հայոց Ցեղասպանութիւնը». Կիպրոսի պաշտպանութեան նախարար

    Կիպրոսը եւ Հայաստանը երկուսն էլ տուժել են Թուրքիայի գործողութիւններից։ Այս մասին ասել է Կիպրոսի պաշտպանութեան նախարար Սաւաս Անգելիդիսը Երեւանում փետրւարի 12-ին, Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։