Հա

Մշակոյթ

12/02/2019 - 08:40

«Ֆաջր» 37-րդ կինոփառատօն. 7 բիւրեղապակեայ փիւնիկ՝ «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ»-ին

Փետրւարի 11-ի երեկոյեան իր աշխատանքներն աւարտեց «Ֆաջր» 37-րդ կինոփառատօնը:

«alikonline.ir» - Փետրւարի 11-ի երեկոյեան իր աշխատանքներն աւարտեց «Ֆաջր» 37-րդ կինոփառատօնը:

Այս տարւայ ֆաւորիտը ռեժիսոր Նարգէս Աբեարի նկարահանած «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد) ֆիլմն էր, որն արժանացաւ 7 բիւրեղապակեայ փիւնիկի:

Շահած մրցանակների քանակի առումով երկրորդը՝ ռեժիսոր Հոմայուն Ղանի Զադէի նկարահանած «Խեղկատակը» (مسخره باز) ֆիմն էր, որն արժանացաւ 4 բիւրեղապակեայ փիւնիկի:

Ռեժիսոր Սայիդ Ռուսթայիի նկարահանած «Մէկ մետրը 6.5» (متری شش و نیم) ֆիլմն էլ արժանացաւ 3 բիւրեղապակեայ փիւնիկի:

Գլխաւոր մրցանակները բաժին հասան.

Լաւագոյն ֆիլմ. «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد)

Հանդիսատեսի համակրանք. «Մէկ մետրը 6.5» (متری شش و نیم)

Լաւագոյն ռեժիսոր. Նարգէս Աբեար/ «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد)

Լաւագոյն դերասան. Հութան Շաքիբա/ «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد)

Լաւագոյն դերասանուհի. Էլնազ Շաքերդուստ/ «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد)

Երկրորդ պլանի լաւագոյն դերասան. Ալի Նասիրիան/ «Խեղկատակը» (مسخره باز)

Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի. Ֆերեշթէ Սադր Էրֆայի/ «Այն գիշերը, երբ լիալուսին եղաւ» (شبی که ماه کامل شد)

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։