Հա

Մշակոյթ

19/02/2019 - 12:00

Դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը

Երիտասադ պատմաբան Մայքըլ Բաբայեանը Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով, առաջին անգամ հրապարակել է Յովհաննէս Թումանեանի բանտային հաշւառման քարտի լուսանկարը:

«alikonline.ir» - Երիտասադ պատմաբան Մայքըլ Բաբայեանը Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով, առաջին անգամ հրապարակել է Յովհաննէս Թումանեանի բանտային հաշւառման քարտի լուսանկարը:

Քչերը գիտեն, որ Յովհաննէս Թումանեանը ժամանակին եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ եւ 1908 թւականի դեկտեմբերին առաջին անգամ ձերբակալւել է, այնուհետեւ 1911 թւականին: Այդ ողջ ընթացքում եղել է ցարական պահնորդների հսկողութեան տակ: 1912 թւականի մարտի 20-ին ՀՅԴ մեծ դատավարութեան քրէական գործի շրջանակում  դատարանում անպարտ է ճանաչւել:

 «Այսօր հանճարեղ լոռեցու՝ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ հսկայ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակն է։ Նա մի մեծութիւն է, ում պէտք է միշտ յիշենք՝ ամէն տարի, ամէն ամիս եւ ամէն օր։ Սիրով օրւայ առթիւ առաջին անգամ հրապարակում եմ դաշնակցական Օհաննէսի բանտային հաշւառման քարտը, որը պահւում է Վրաստանի ազգային արխիւում։ Նա եւս ցարական քաղբանտարկեալ էր 1912 թ. ՀՅԴ մեծ դատավարութեան քրէական գործի շրջանակում, ինչպէս Աւետիք Իսահակեանը եւ յանուն հայութեան ազատագրման տառապել է բռնակալական ռեժիմի դէմ պայքարում, ինչպէս մեծն Յովհաննէս Քաջազնունին։ Յաւէրժ փա՛ռք քեզ, անկրկնելի գրող»,- ֆէյսբուքի իր էջում գրել է Մայքըլ Բաբայեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։