Հա

Մշակոյթ

19/02/2019 - 14:40

Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...

Հայաստանը լեփ-լեցուն էր արեւմտահայ գաղթականներով: Թումանեանը Թիֆլիսից եկաւ Էջմիածին: 1915-ի օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Գաղթականութիւնը բաց երկնքի տակ էր։ Հայրիկը շտապ դուրս եկաւ իր սենեակից՝ մարդկանց շէնքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ունէր վեհարանի նոր, կիսաւարտ շէնքը, որ կաթողիկոսը (Գէորգ Ե Սուրենեանց) մերժել էր գաղթականութեանը յատկացնել: 

Հայաստանը լեփ-լեցուն էր արեւմտահայ գաղթականներով: Թումանեանը Թիֆլիսից եկաւ Էջմիածին: 1915-ի օգոստոսի 19-ի գիշերն էր: Սարսափելի անձրեւ էր տեղում: Գաղթականութիւնը բաց երկնքի տակ էր։ Հայրիկը շտապ դուրս եկաւ իր սենեակից՝ մարդկանց շէնքերում պատսպարելու: Առաջին հերթին նա նկատի ունէր վեհարանի նոր, կիսաւարտ շէնքը, որ կաթողիկոսը (Գէորգ Ե Սուրենեանց) մերժել էր գաղթականութեանը յատկացնել: Հակառակ արգելքին, նա գաղթականութեանը տարաւ դէպի նոր վեհարանի շէնքը: Կաթողիկոսին դուր չեկաւ Թումանեանի վարմունքը: Հետեւեալ օրը հայրիկին կանչեց իր մօտ բացատրութեան։ Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց նրան եւ Հայրապետը զայրացած յիշեցրեց.

- Դուք գիտէ՞ք, որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:

Թումանեանը դուրս եկաւ համբերութիւնից.

- Իսկ դուք գիտէ՞ք, որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ...

Էջմիածնի դժոխքում մնացինք մօտ երկու ամիս։ Հայրիկն իր դժգոհութիւնն էր յայտնում եւ հոգեւորականներից, եւ գաղթական զանազան կոմիտէներից, եւ օգնութեան կոմիտէից, եւ տեղի կազմակերպութիւններից, որ չէին կարողանում գործը կազմակերպել ու ժամանակին օգնել գաղթականներին։ Յուզւում էր, վրդովւում, երբ պահեստներում տեսնում էր ուտելիք ու հագուստ, որ ժամանակին ու նպատակայարմար չէին բաժանւում։ Նա իր վրայ առաւ այդ դժւարին գործը...

Յովհաննէս Թումանեանի դստեր՝ Նւարդ Թումանեանի յուշերից

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։