Հա

Մշակոյթ

21/02/2019 - 08:30

Բրազիլիայի կառնաւալին հազարաւոր մարդիկ «Կեցցէ Հայաստան» կը վանկարկեն. Պոլսահայ երգչուհին հայկական շքերթի յատուկ հիւրն է

Պոլսահայ երգչուհի Սիբիլը կը մասնակցի 2019 թւականի Բրազիլիայի կառնաւալի ընթացքում Հայաստանին նւիրւած միջոցառումներին: 

Պոլսահայ երգչուհի Սիբիլը կը մասնակցի 2019 թւականի Բրազիլիայի կառնաւալի ընթացքում Հայաստանին նւիրւած միջոցառումներին: Տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Պոլսահայ երգչուհին պաշտօնապէս հրաւիրւած է մասնակցելու կառնաւալին: Նա կը լինի այն կառքում, որը կը գլխաւորի հայկական շքերթը։ 

Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք միջոցառման նախաձեռնողը Սամբայի աւանդական եւ կարեւորագոյն դպրոցներից մէկը` Սան Պաուլոյի «Ոսկէ վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցէ Հայաստանը» խորագիրը: Ներկայացւելու է Հայաստանի մշակոյթն ու պատմութիւնը: Միջոցառումը հեռարձակւելու է 200-ից աւելի երկրներում:

«Ermenihaber.am»-ի հետ զրոյցում երգչուհին պատմեց, որ Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտօնապէս հրաւիրւած է կառնաւալին: 

«Ինձ համար շատ յուզիչ է այստեղ գտնւել: Հազարաւոր մարդիկ հայկական տարազներ են կրելու եւ «Կեցցէ Հայաստան» են վանկարկելու: Կարծում եմ լաւ առիթ է, որ մէկ անգամ եւս ամբողջ աշխարհում լսեն Հայաստանի անունը»,- նշեց Սիբիլը:

Խօսելով իր ապագայ ծրագրերի մասին երգչուհին յայտնեց, որ մարտ ամսին 6 համերգ է ունենալու Հարաւային Ամերիկայի եւ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, որտեղ ներկայացնելու է հայկական երգն ու մշակոյթը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։