Հա

Մշակոյթ

24/02/2019 - 11:40

94 տարեկանում կեանքից հեռացել է «Միւզիքլների արքայ» Սթենլի Դոնենը

Միւզիքլների հանրաճանաչ հոլիվուդեան ռեժիսոր, 1950-ականների կուլտային «Անձրեւի տակ երգողները» միւզիքլի համառեժիսոր Սթենլի Դոնենը մահացել է 94 տարեկան հասակում:

«alikonline.ir» - Միւզիքլների հանրաճանաչ հոլիվուդեան ռեժիսոր, 1950-ականների կուլտային «Անձրեւի տակ երգողները» միւզիքլի համառեժիսոր Սթենլի Դոնենը մահացել է 94 տարեկան հասակում: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Hollywood Reporter»-ը:

Նրա որդիներ Ջոշուա եւ Մարկ Դոնենները յայտնել են «Associated Press» գործակալութեանը, որ իրենց հայրը մահացել է սրտի կաթւածից հինգշաբթի Մանհեթենում:

Սթենլի Դոնենը Հոլիվուդի հիմնասիւներից մէկն էր, որի ներդրումն ամերիկեան միւզիքլում իսկապէս անգնահատելի է:

Նրա առաւել յայտնի գործերից են «Թագաւորական հարսանիքը», «Եօթ հարսնացու եօթ եղբայրների համար», «Զւարճալի մռութիկը»:

1998 թւականին յայտնի ռեժիսորն արժանացել է «Օսկար» մրցանակի «նրբագեղ, էլեգանտ, սրամիտ եւ վիզուալ նորարարութեամբ տարբերւող աշխատանքի համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։