Հա

Մշակոյթ

25/02/2019 - 08:35

Լոս Անջելէսում ընթանում է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխութիւնը

Լոս Անջելէսի «Dolby» թատրոնում ընթանում է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխութիւնը:

«alikonline.ir» - Լոս Անջելէսի «Dolby» թատրոնում ընթանում է «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխութիւնը:

Այս տարի լաւագոյն ռեժիսոր անւանակարգում ներկայացւել են Ալֆոնսօ Կուարոնը, Եորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ Մք Քէյը, Պաւէլ Պաւլիկովսկին:

Լաւագոյն ֆիլմ անւանակարգում` «Սեւ հովազ», «Բոհեմեան ռապսոդիա», «Ֆաւորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» ֆիլմերը:

Լաւագոյն դերասանուհի անւանակարգում` Եալիցա Ապարիսիոն, Գլէն Քլոսը, Օլիւիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա Մք Քարթնին:

Լաւագոյն դերասան անւանակարգում` Քրիստիան Բէյլը, Բրեդլի Կուպէրը, Վիլեմ Դեֆօն, Ռամի Մալեքը, Վիգգօ Մորտենսենը:

«Օսկար»-ի պատմութեան մէջ, առաջին անգամ, մրցանակաբաշխութիւնը հաղորդավար չունի:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։