Հա

Մշակոյթ

02/03/2019 - 12:50

Անիում կիրականացւեն 6-ամսեայ պեղումներ

Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ յայտնել է, որ պատրաստւում են Անիի աւերակներում 6-ամսեայ պեղման ծրագիր իրականացնել: 

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն օրեր առաջ Կարսի նահանգ կատարած այցի ժամանակ յայտնել է, որ պատրաստւում են Անիի աւերակներում 6-ամսեայ պեղման ծրագիր իրականացնել: «Ե՛ւ գործընթացն ենք երկարացնելու, եւ ՛ պեղումներում ներգրաւելու ենք պրոֆեսիոնալ հնագէտների ու արւեստագէտների»,- հաղորդում է Թուրքիայի մշակոյթի նախարարութեան պաշտօնական կայքէջը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցուցակում ընդգրկւած Անիի աւերակներում Էրսոյը շրջայց է կատարել, եղել Տիգրան Հոնեցի, Մայր Կաթողիկէ եկեղեցիներում եւ Մանուչարի մզկիթում, հանդիպել է Անիում վերականգնողական աշխատանքների եւ պեղումների ղեկավար Ֆահրիէ Բահրամի հետ: Բայրամը նշել է, որ Անիի աւերակները ինչպէս Կարսի նահանգի, այնպէս էլ Թուրքիայի համար մեծ նշանակութիւն ունեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։