Հա

Մշակոյթ

04/03/2019 - 08:05

Եգիպտոսում խոյագլուխ սֆինքս է յայտնաբերւել

Հնագէտները Եգիպտոսում հսկայական խոյագլուխ սֆինքս են յայտնաբերել, որը թւագրւում է Թութանհամոն փարաւոնի պապու ժամանակաշրջանին:

«alikonline.ir» - Հնագէտները Եգիպտոսում հսկայական խոյագլուխ սֆինքս են յայտնաբերել, որը թւագրւում է Թութանհամոն փարաւոնի պապու ժամանակաշրջանին:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Fox News»-ը, սֆինքսը, որի երկարութիւնը կազմում է 5 մետր, բարձրութիւնը՝ 3.5, իսկ լայնութիւնը՝ 1.5, յայտնաբերւել է Նեղոսի մօտ գտնւող հինաւուրց քարհանքի տարածում՝ աւերակների տակ: Նախքան պեղումներն իրականացնելը միայն սֆինքսի գլուխն է երեւացել:

Գիտնականների կարծիքով՝ գտածօն պատկանում է Ամենհոտեպ 3-րդ փարաւոնի ժամանակաշրջանին, որը գահակալել է մ.թ.ա. 14-րդ դարում:

Խոյագլուխ սֆինքսը քանդակւել է նոյն օրինակով, ինչպէս եւ Կառնակի յայտնի համալիրի մօտ գտնւողները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։