Հա

Մշակոյթ

09/03/2019 - 12:40

«Եւա»-ն՝ էկրանին

Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

Ցուցադրմանը ներկայ են լինելու իրանական կինոյի ներկայացոցիչները, լրագրողներն ու հրաւիրեալները:

«Եւա»-ն հայ-իրանական համատեղ արտադրութեան առաջին կինոնկարն է: Այն դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կեանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան…:

«Եւա»-ն  Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում: Արժանացել է «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» բաժնի «Լաւագոյն ֆիլմ» եւ «Լաւագոյն դերասան» (Շանթ Յովհաննիսեան) մրցանակին, ԱՊՀ եւ Բալթեան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնում «Լաւագոյն դերասանուհի» մրցանակին (Նարինէ Գրիգորեան), Տորոնտոյի կինոփառատօնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին եւ Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատօնի «Լաւագոյն ֆիլմ» մրցանակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։