Հա

Մշակոյթ

14/03/2019 - 10:40

Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այւազովսկու «Իններորդ ալիք» կտաւը

Հայազգի յայտնի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Իններորդ ալիք» կտաւը Ճապոնիայում ցուցադրւելուց յետոյ վերադարձւել է Ռուսական թանգարանի ցուցադրութիւն, որտեղ ներկայացւած են նկարչի միւս աշխատանքները։

«alikonline.ir» - Հայազգի յայտնի ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու «Իններորդ ալիք» կտաւը Ճապոնիայում ցուցադրւելուց յետոյ վերադարձւել է Ռուսական թանգարանի ցուցադրութիւն, որտեղ ներկայացւած են նկարչի միւս աշխատանքները։

«Ճապոնիայում Ֆուձի պատկերասրահում ցուցահանդէսը տեւել է 60 օր։ Այդ ընթացքում այցելել է 300 հազար մարդ։ Դա բաւականին շատ է»,- «ՏԱՍՍ»-ին ասել է Ռուսական թանգարանի փոխտնօրէն Եւգենիա Պետրովան։ Գրում է «Panorama.am»-ը:

Ցուցահանդէսը բացւել էր 2018 թւականի վերջին, ներկայացւած էր Ռուսական թանգարանից աւելի քան 40 աշխատանք՝ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի նկարիչների, այդ թւում Այւազովսկի, Իւան Շիշկին, Իլեա Ռէպին, Իսահակ Լեւիտան։

Պետրովան նշել է, որ Այւազովսկու «Իններորդ ալիք» կտաւը այդ թանգարան ցուցադրութեան է տարւել երկրորդ անգամ ճապոնական կողմի խնդրանքով։ Առաջին անգամ «Իններորդ ալիքը» եղել է Ճապոնիայում մի քանի տարի առաջ՝ աւերիչ երկրաշարժիչ յետոյ։

«Մի քանի տարի առաջ նրանք խնդրեցին մեզանից «Իններորդ ալիքը»։ Այդ ժամանակ Ճապոնայում ուժեղ երկրաշարժ էր եղել, եւ նրանք դիմեցին մեզ, քանի որ այդ նկարը մարդկանց յոյս է ներշնչում, ոգեշնչում է։ Այդ ժամանակ մեզ մօտ ցուցահանդէս էր պատրասւում նւիրւած յոբելեանին, չէինք ցանկանում այն հանել ցուցադրութիւնից եւ տալ նրանց, բայց ճապոնացիներն այնքան համոզիչ էին, որ մենք չկարողացանք նրանց չընդառաջել, չկարողացանք չտալ այդ ստեղծագործութիւնը»,- պատմել է թանգարանի փոխտնօրէնը։

Նա նշել է, որ կտաւը ցուցադրւել էր ճապոնական մի քանի քաղաքում, եւ ցուցադրւել էր ինչպէս Լէոնադրօ դա Վինչիի աշխատանքները՝ հարթակի վրայ, նկարը դիտելու համար բարձրանում էին աստիճաններով։ 

«Մարդիկ շատ էին, մարդիկ արտասւում էին։ Անցաւ մի քանի տարի, եւ նրանք նորից խնդրեցին մեզ փոքրիկ ցուցահանդէս կազմակերպել այնտեղ, եւ անպայման պէտք է ներառւէր «Իններորդ ալիքը»,- ասել է Պետրովան։ 

«Իններորդ ալիք» կտաւը Այւազովսկին նկարել է 1850 թւականին։ Այւազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից յետոյ, երբ ինքն է հրաշքով փրկւել սարսափելի փոթորկից: Մի օր նաւաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են եւ ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հէնց այդ ալիքն է խորտակում նաւերը: Բայց եթէ նաւերը կարողանում են այն յաղթահարել, ապրելու յոյս է արթնանում, որովհետեւ յետոյ ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան աւարտելուց յետոյ Այւազովսկին ճանապարհորդել է ամբողջ Եւրոպայով եւ Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մէջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թէ ինչ է իններորդ ալիքը: Չի հաւատացել, որ կարող է փրկւել, բայց ամէն ինչ աւարտւել է բարեյաջող: Նկարիչը յետոյ յիշել է, թէ ինչպէս է կեանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպէսզի մանրամասն յիշի այդ ճակատագրական պահն եւ զգայ մոլեգնող փոթորիկն իր ամբողջ ուժգնութեամբ: Այդ զգացողութիւնները նա արտայայտել է իր ամենայայտնի՝ «9-րդ ալիք» կտաւում: Մարդիկ կառչում են պոկւած կայմին, իսկ նրանց է մօտենում իններորդ ալիքը: Բայց վառ արեւը, որն ամպերի արանքից երեւում է, յոյս է տալիս, որ կը փրկւեն այնպէս, ինչպէս յաջողւել է կտաւի հեղինակին:

Յարակից լուրեր

  • Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը
    Թեհրանի «Մեծ վարագոյրից» երեւում է Եւայի լուսամուտը

    Շաբաթ, մարտի 9-ին, Թեհրանում էկրան բարձրացաւ հայ-իրանական առաջին համատեղ արտադրւած ֆիլմը՝ «Եւա»-ն:

    Ֆիլմի էկրանաւորումը տեղի է ունենում «Փորձառական արւեստի կինոկենտրոն»-ի (Սինամայէ հոնար-վա-թաջրոբէ) ձեւաչափով, որտեղ փոփոխական գրաֆիկով էկրանաւորւած ֆիլմերը հերթադրւում են ցուցադրութեան համար:

  • «Եւա»-ն՝ էկրանին
    «Եւա»-ն՝ էկրանին

    Այսօր՝ մարտի 9-ին «Փորձառական կինօ» (Հոնար վա թաջրոբէ) խմբում տեղի կունենայ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմի՝ «Եւա»-ի փակ ցուցադրումը:

  • «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում
    «Եւա»-ն էկրանաւորմանն է պատրաստւում Թեհրանում

    Երկարատեւ սպասողական վիճակից յետոյ՝ «Եւա» լիամետրաժ ֆիլմը Թեհրանում էկրանաւորման առիթ ստացաւ: Այս մասին «Ալիք»-ին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը:

  • Ճապոնիան վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը
    Ճապոնիան վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը

    Ճապոնիան Չինաստանից, Հարաւային Կորէայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից անմիջապէս յետոյ վերսկսել է իրանական նաւթի ներմուծումը, յայտնել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասէր Հեմաթին: 

  • «RTV Drenthe». «Հոլանդիայում յայտնաբերւել է Վան Գոգի անյայտ նկարը»
    «RTV Drenthe». «Հոլանդիայում յայտնաբերւել է Վան Գոգի անյայտ նկարը»

    Հոլանդիայի Դրենտ քաղաքում գտնւող Վինսենտ Վան Գոգի տուն-թանգարանում է յայտնւել նկարչի անյայտ կտաւներից մէկը, որը կարող է արժենալ մի քանի տասնեակ միլիոն եւրօ: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։