Հա

Մշակոյթ

18/03/2019 - 08:20

«Հարաւային Փարս»-ի չորս նոր բլոկները շահագործման են յանձնւել

Բուշեհր նահանագում երէկ՝ մարտի 17-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ շահագործման են յանձնւել «Հարաւային Փարս» գազի հանքավայարի չորս նոր բլոկները:

«alikonline.ir»- Բուշեհր նահանագում երէկ՝ մարտի 17-ին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ շահագործման են յանձնւել «Հարաւային Փարս» գազի հանքավայարի չորս նոր բլոկները: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նոր բլոկներում արդիւնահանւելու է շուրջ 2 մլրդ. խորանարդ ֆուտ գազ, որի վերամշակման արդիւնքում կարտահանւի օրական 113 միլիոն խորանարդ մետր հարստացւած գազ, 100 միլիոն խորանարդ մետր մեթան գազ, 150 հազար բարել գազախտուցք եւ 800 տոննա ծծումբ: Տարեկան կարդիւնահանւի նաեւ 2 մլն. 100 հազար տոննա հեղուկացւած գազ եւ 2 մլն. տոննա էթան, որպէս պետրոքիմիական արդիւնաբերութեան հիմնական հումք:

Բլոկներն ամբողջութեամբ նախագծւել եւ կառուցւել են իրանցի մասնագէտների միջոցով: Նախագծի իրագրոծման համար աւելի քան 11 մլրդ. դոլար է ներդրւել:

Նշենք, որ 4 նոր բլոկների շահագործման շնորհիւ, Իրանն առաջին անգամ «Հարաւային Փարս» հանքավայրի արդիւնահանման ծաւելներով գերազանցելու է Կատարին, որի հետ համատեղ է շահագործում հանքավայրը:

«Հարաւային Փարս»-ը համարւում է աշխարհի խոշորագոյն գազի հանքավայրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։