Հա

Մշակոյթ

06/04/2019 - 08:50

Յայտնի է` երբ կանցկացւի «Արի պարի քոչարի» երկրորդ ֆլեշմոբը

Այս տարւայ ֆլեշմոբը նւիրւում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի եւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեայ յոբելեաններին:

«alikonline.ir» - Այս տարւայ ֆլեշմոբը նւիրւում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի եւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեայ յոբելեաններին: Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակոյթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցւել է 2018 թւականի մայիսին եւ մեծ հնչեղութիւն է ունեցել Հայաստանում ու հայկական սփիւռքի տարբեր գաղթօջախներում: Այս մասին յայտնում է ՀՀ մշակոյթի նախարարութեան մամուլի ծառայութիւնը։

Այս տարի ֆլեշմոբը նւիրւում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի եւ ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 150-ամեայ յոբելեաններին, որոնք ընդգրկւած են ԻՒՆԵՍԿՕ-ի «Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների յոբելեանների» 2018-2019 թթ. օրացոյցում:

Բացի այդ, իրադարձութիւնը կարեւորւում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թւականին գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում, ինչպէս նաեւ` պարի պահպանութեան եւ տարածման հետ կապւած միջոցառումների իրականացմամբ:

Այս տարի, որպէս մասնակցութեան առաջնային պար, ընտրւել է Կարնօ Քոչարին։

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբն առաջին անգամ անցկացւել է 2018թ.-ի մայիսի 26-ին։

Ֆլեշմոբին մասնակցելու համար պէտք է գրանցւել aripariqochari.com կայքում։

Յարակից լուրեր

  • Ահա այսպիսի բաներ
    Ահա այսպիսի բաներ

    Մի քանի օր առաջ ես մի գրութեամբ հանդէս եկայ՝ «Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը» վերնագրով, եւ մտահոգութիւն յայտնեցի, որ «հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբային պար՝ ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցւել է եալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)»։

  • Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը
    Հիմա քոչարի՞, թէ՞ եալլը

    Լրատւամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ․ նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրայայտ պարը՝ քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար՝ ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցւել է եալլը անունով՝ փակագծում՝ քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan)։ Ինչպէս տեսնում ենք, այն գրանցւել է որպէս Նախիջեւանի աւանդական խմբային պար:

  • Թեհրանահայութիւնը մասնակցել է «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին  
    Թեհրանահայութիւնը մասնակցել է «Արի պարի Քոչարի» ֆլեշմոբին  

    Ուրբաթ, մայիսի 18-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ (միասնական շուրջպարը):

  • Հայկական «Քոչարի»-ն գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում
    Հայկական «Քոչարի»-ն գրանցւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում

    Հարաւային Կորէայի Ջեջու կղզում՝ ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտէն «Քոչարի»-ն Հայաստանի յայտով գրանցեց ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ նիւթական մշակութային ժառանգութեան արժէքների ներկայացուցչական ցանկում։

  • Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած եռատօնին
    Ստեփանակերտում կայացել է պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած եռատօնին

    Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել պարային ֆլեշ-մոբ՝ նւիրւած մայիսեան եռատօնին: 

    Ֆլեշ-մոբին մասնակցում էին Արցախի պետական համալսարանի ուսանողները, Ստեփանակերտի N 8 աւագ դպրոցի եւ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։