Հա

Մշակոյթ

07/04/2019 - 09:50

Եգիպտոսի հնագոյն դամբարաններից մէկում մարդկանց եւ կենդանիների տասնեակ մումիաներ են յայտնաբերւել

Եգիպտոսի հնագոյն դամբարաններից մէկում յայտնաբերւել են մարդկանց, ինչպէս նաեւ տարբեր տեսակի կենդանիների տասնեակ մումիաներ:

«alikonline.ir» - Եգիպտոսի հնագոյն դամբարաններից մէկում յայտնաբերւել են մարդկանց, ինչպէս նաեւ տարբեր տեսակի կենդանիների տասնեակ մումիաներ: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «The Guardian»-ը:

Ըստ մասնագէտների՝ Սոհագ քաղաքից ոչ հեռու գտնւող դամբարանը շատ լաւ է պահպանւել, աչքի է ընկնում իր գունագեղութեամբ, ուշագրաւ որմնանկարներով: Ենթադրւում է, որ այն ունի աւելի քան 2000 տարւայ պատմութիւն:

Պարբերականը մանրամասնում է, որ դամբարանը, հաւանաբար, կառուցւել է Տուտու անունով բարձրաստիճան պաշտօնեայի եւ նրա կնոջ համար: Դրա որմնապատկերներում ներկայացւած են  թաղման տեսարաններ: Բացի այդ գրւած է դամբարանի տիրոջ անունը, ներկայացւած է նրա տոհմածառը:

Դամբարանում յայտնաբերւել է մարդկային երկու մումիա՝ 35-50 տարեկան մի կին եւ 12-14 տարեկան տղայ: Դամբարանի միւս սրահներում յայտնաբերւել են աւելի քան 50 մկան, կատւի եւ բազէի մումիաներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։