Հա

Մշակոյթ

07/04/2019 - 14:30

«Եւա»-ն շարունակում է մնալ էկրաններին

Թեհրանի կինոդահլիճներում շարունակւում է Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը:

«alikonline.ir» - Թեհրանի կինոդահլիճներում շարունակւում է Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմի ցուցադրութիւնը:

«Եւա»-ն ցուցադրւում է «Ֆարհանգ», «Մուզէ Սինեմա», «Փարդիս Քուրոշ», «Թարդիս Չարսու» եւ «Փարդիս Բաղէ քեթաբ» կինոդահլիճներում:

«Եւա»-ն հայ-իրանական համատեղ արտադրութեան առաջին կինոնկարն է: Այն դրամատիկ պատմութիւն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կեանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձութիւնը։ Եւան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատւում է Արցախում՝ ծանօթների մօտ։ Սակայն, անցեալը ամենուր հետապնդում է նրան…:

«Եւա»-ն Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխութեան «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում: Արժանացել է «Ոսկէ ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկեր» բաժնի «Լաւագոյն ֆիլմ» եւ «Լաւագոյն դերասան» (Շանթ Յովհաննիսեան) մրցանակին, ԱՊՀ եւ Բալթեան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատօնում «Լաւագոյն դերասանուհի» մրցանակին (Նարինէ Գրիգորեան), Տորոնտոյի կինոփառատօնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին եւ Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատօնի «Լաւագոյն ֆիլմ» մրցանակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։