Հա

Մշակոյթ

08/04/2019 - 08:00

Թուրք ոստիկանները գանձագողերի մօտից յայտնաբերել են հայ արքայի մարմարէ արձան

Թուրքիայում ոստիկանները ահազանգի հիման վրայ յայտնաբերել են Կոմմագենէի հայ արքա Անտիոքոսի մարմարէ արձանը գրութիւնով։

«alikonline.ir» - Թուրքիայում ոստիկանները ահազանգի հիման վրայ յայտնաբերել են Կոմմագենէի հայ արքա Անտիոքոսի մարմարէ արձանը գրութիւնով։ Այս մասին գրում է «News.am»-ը:

Թուրքական «Sabah»-ի փոխանցմամբ՝ ոստիկանները Բալըքեսիր նահանգում կանգնեցրել են դէպի Չանաքքալէ ուղեւորւող մի մարդատար մեքենայ եւ խուզարկութեան ժամանակ յայտնաբերել Կոմմագենէի հայոց արքայ Անտիոքոսի մարմարէ արձանը՝ «Կոմմագենէի թագաւորթեան արքայ Անտիոքոսի վերջին հանգրւանը» գրութեամբ։

Մասնագէտները յիշեալ արձանը գնահատել են 250 հազար եւրօ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։