Հա

Մշակոյթ

09/04/2019 - 08:20

Կոչ է արւում վերականգնել Խարբերդի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին

Թուրքիայի արեւելեան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքաեայ գիւղում գտնւող Սուրբ Գէորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է:

«alikonline.ir» - Թուրքիայի արեւելեան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքաեայ գիւղում գտնւող Սուրբ Գէորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը:

Յայտնի է, որ մօտ 1500 տարւայ պատմութիւն ունեցող Սուրբ Գէորգ վանական համալիրը երիտթուրքերի ժամանակաշրջանից մինչ օրս պարբերաբար ենթարկւել է գանձագողերի յարձակումներին ու աւերածութիւններին:

Թուրքական աղբիւրն անդրադարձ է կատարել այս թեմային եւ ընդգծել, որ եկեղեցին յատկապէս վերջին տարիներին գանձագողերի աւերածութիւնների թիրախ է դարձել:

Մասնագէտները ցանկանում են վերականգնել պատմական հայկական եկեղեցին եւ այն դարձնել զբօսաշրջութեան կենտրոն:

Ֆըրաթ համալսարանի պատմութեան ֆակուլտետի դասախօս, պրոֆեսոր Իւքսել Ասլանթաշը նշել է, որ նմանատիպ կառոյցները պէտք է վերականգնւեն:

«Այստեղ հայկական եկեղեցի է: Այն շահաւէտ է զբօսաշրջության տեսանկիւնից: Կարող է որպէս թանգարան եւ հնագիտական պուրակ շահագործւել»,- ասել է Ասլանթաշը:

Մասնագէտի խօսքով` Սուրբ Գէորգ եկեղեցին կարող է վերականգնւել այնպէս, ինչպէս նախատեսւած էր վերականգնել Խարբերդի Քըզըլ (թուրքերէնից թարգմանաբար` կարմիր) եկեղեցին:   

Ասլանթաշը յայտնել է. «Քաղաքներն արդէն զբօսաշրջութեան առումով մշակոյթ, սնունդ եւ երաժշտութիւն են վաճառում: Եթէ կատարւեն անհրաժեշտ աշխատանքները, ապա կարծում եմ դա մեծ ներդրում կը լինի մեր նահանգի տնտեսութեան մէջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։