Հա

Մշակոյթ

10/04/2019 - 11:20

Այւազովսկու եւ այլ յայտնի արւեստագէտների հազւագիւտ աշխատանքներ կը ներկայացւեն Պետերբուրգում

Պետերբուրգի Ռուսական թանգարանում վաղը՝ ապրիլի 11-ին բացւելու է հայազգի հանրայայտ նկարիչ Յովհաննէս Այւազովսկու, նաեւ՝ Միխայիլ Վրուբելի, Լէոն Բակստի, Ռէպինի, Կորովինի եւ այլ յայտնի արւեստագէտների եզակի աշխատանքների ցուցահանդէս։

«alikonline.ir» - Պետերբուրգի Ռուսական թանգարանում վաղը՝ ապրիլի 11-ին բացւելու է հայազգի հանրայայտ նկարիչ Յովհաննէս Այւազովսկու, նաեւ՝ Միխայիլ Վրուբելի, Լէոն Բակստի, Ռէպինի, Կորովինի եւ այլ յայտնի արւեստագէտների եզակի աշխատանքների ցուցահանդէս։ Աշխատանքների մի մասը նախկինում չեն ցուցադրւել։ «Topspb.tv»-ի հաղորդմամբ, ցուցահանդէսում ընդգրկւած են մասնաւոր հաւաքածուներից աշխատանքներ։ Տեղեկացնում է «Panorama.am»-ը:

Քիչ յայտնի աշխատանքների ցուցահանդէսում ներկայացւած է լինելու ռուս եւ արտասահմանցի արւեստագէտների աւելի քան 400 աշխատանք։ Պետերբուրգցիները կը տեսնեն քիչ յայտնի կտաւներ, քանդակներ, դրամներ, կիրառական արւեստի նմուշներ։

Ցուցահանդէսը կը գործի մինչեւ յունիսի 10-ը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։