Հա

Մշակոյթ

11/04/2019 - 08:00

Իսպանիայի Տոլեդօ քաղաքում բացւել է Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած լուսանկարչական ցուցահանդէս

Ապրիլի 2-26-ն Իսպանիայի Տոլեդօ քաղաքում բացւել է «Հայոց մշակութային ցեղասպանութիւնը. առաջ եւ յետոյ» լուսանկարչական ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած են հայ ժողովրդի քրիստոնէական եւ մշակութային ժառանգութեան վիճակը մինչեւ ցեղասպանութիւնը եւ յետոյ պատկերող հին եւ նոր լուսանկարներ:

«alikonline.ir» - Ապրիլի 2-26-ն Իսպանիայի Տոլեդօ քաղաքում բացւել է «Հայոց մշակութային ցեղասպանութիւնը. առաջ եւ յետոյ» լուսանկարչական ցուցահանդէսը, որտեղ ներկայացւած են հայ ժողովրդի քրիստոնէական եւ մշակութային ժառանգութեան վիճակը մինչեւ ցեղասպանութիւնը եւ յետոյ պատկերող հին եւ նոր լուսանկարներ: Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Ցուցահանդէսը ներկայացւած է Կաստիեա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի Բորբոն-Լորենսանա սրահում: «Հայոց մշակութային ցեղասպանութիւնը. առաջ եւ յետոյ» լուսանկարչական ցուցահանդէսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպութիւնը (Cáritas Diocesana de Toledo)` Գրանադայի թեմի Քրիստոնէական Արեւելքի ուսումնասիրութեան միջազգային կենտրոնի, Հայկական Ճարտարապետութիւնն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի եւ Իսպանիայի Թագաւորութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան հետ համագործակցութեամբ:

Ցուցահանդէսն առաջին օրերի ընթացքում արդէն ունեցել է զգալի թւով այցելուներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։