Հա

Մշակոյթ

11/04/2019 - 08:40

Ստալոնէն յայտնել է «Ռեմբօ-5»-ի թողարկման ամսաթիւը եւ յայտարարել, որ երկրպագուներին անակնկալ է սպասւում

Ջոն Ռեմբոյի երկրպագուներին ֆիլմի հինգերորդ մասի աւարտին անակնկալ է սպասւում:

«alikonline.ir» - Ջոն Ռեմբոյի երկրպագուներին ֆիլմի հինգերորդ մասի աւարտին անակնկալ է սպասւում: Ըստ «Tert.am»-ի՝ այդ մասին Ինստագրամի իր էջում յայտարարել է հոլիվուդեան դերասան Սիլւեստր Ստալոնէն, որը «Ռեմբօ» ֆիլմի գլխաւոր դերակատարն է: 

Դերասանը նշել է, որ ֆիլմի մոնտաժի ժամանակ «մի բան կարող է այնպէս չընթանալ»: Նա խոստովանել է, որ միշտ չէ, որ այն ամէնը, ինչ նկարահանումների ժամանակ հեղինակներին իդէալական է թւում, այդպէս է նաեւ մոնտաժի ժամանակ:

Ըստ նրա՝ երկրպագուներին ֆիլմի աւարտը կը զարմացնի:

Հաղորդւում է, որ ֆիլմը մեծ էկրան կը բարձրանայ սեպտեմբերի 20-ին:

«Ռեմբօ-5. Վերջին արիւնը» ֆիլմը կը դառնայ կինոպատման վերջին մասը, որը վերջինը կը լինի նաեւ Ստալոնէի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։