Հա

Մշակոյթ

13/04/2019 - 12:50

«Ես կը վերադառնամ» հայկական սիւժէով ռուսական ֆիլմը կը մասնակցի Իրանում անցկացւող փառատօնին

Ֆիլմի նկարահանումներն անցկացւել են Մովսէս գիւղում, իսկ գիւղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։ Ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Բենիկ Առաքելեանի համար սա շատ անձնական պատմութիւն է, քանի որ սիւժէում ներառւել են նրա հետ տեղի ունեցած դէպքերը։

«alikonline.ir» - Ֆիլմի նկարահանումներն անցկացւել են Մովսէս գիւղում, իսկ գիւղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։ Ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Բենիկ Առաքելեանի համար սա շատ անձնական պատմութիւն է, քանի որ սիւժէում ներառւել են նրա հետ տեղի ունեցած դէպքերը։

«Ես կը վերադառնամ» ֆիլմը, որի հիմքում վեց տարեկան Սարոյի յուզիչ պատմութիւնն է, ներառւել է Թեհրանում ապրիլի 18-26 կայանալիք Ֆաջր (Fajr Internarnational Film Festival) կինոփառատօնի մրցութային ծրագրում։ Տեղեկացնում է «Sputnik» Արմենիան:

Ֆիլմը ներկայացնում է նախորդ տարի 90-ականներն տեղի ունեցած մի պատմութիւն։ Սարոն, նրա մայրը` Անահիտը, եւ լաւագոյն ընկերը` Կարէն պապը, սպասում են Վաչոյի վերադարձին։ Պատերազմի ընթացքում Սարոն իսկական տղամարդ է դարձել եւ տան բոլոր հոգսերը վերցրել իր ուսերին։

Հայրը տուն է վերադառնում ու հանդիպում մեծացած որդուն։ Սարոն հօրը չի յիշում։ Երկուսն էլ դեռ չգիտեն, որ կեանքը նրանց ընդամենը երեք օր է տալու` նորից միմեանց ճանաչելու ու հասկանալու համար։ Ֆիլմի գաղափարի հեղինակը Բենիկ Առաքելեանն է, սցենարիստն ու ռեժիսորը` Դարեա Շումակովան։

«Բենիկ Առաքելեանի հետ ծանօթացանք Պաւէլ Լուգնինի «Դամա Պիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ»,- ասում է Դարեան։

Բենիկն աւելի ուշ զանգահարել է նրան ու ասել, որ ինքն ու Մարկ Զապորոժսկին ուզում են Հայաստանում ֆիլմ նկարահանել ու հրաւիրում են Դարեային մասնակցել նախագծին։ Շումակովան միանգամից սիրահարւել է Հայաստանին ու հայ ժողովրդին։

Նկարահանումների ընթացքում օգնել են տեղացիները, որոնք դեռ լաւ են յիշում պատերազմական տարիները։

Սարոյի կերպարը մարմնաւորել է վեց տարեկան Էդիկ Առաքելեանը։ Երեւանցի տղան առաջին անգամ է նկարահանւել ֆիլմում։ Դարեան հէնց սկզբից մեծի պէս է շփւել նրա հետ, Էդիկն էլ գնահատել է այդ մօտեցումը։

«Նկարահանման հէնց առաջին օրը նա ընկաւ ու լաւ հարւած ստացաւ, բայց չխոստովանեց ինձ, որ իրեն չխղճան»,- ասում է Դարեան։

Իսկ ահա Վաչոյի դերակատարը` Ներսէս Աւետիսեանը, ֆիլմի նկարահանման պահին ընդամենը քսան տարեկան էր, բայց արդէն յայտնի էր որպէս թատրոնի դերասան եւ հաղորդավար։ Անահիտի դերակատարուհուն` Տաթեւ Գրիգորեանին, հաստատել են լուսանկարներով։

Ֆիլմի հեղինակ եւ պրոդիւսեր Բենիկ Առաքելեանի համար սա շատ անձնական պատմութիւն է, քանի որ սիւժէում ներառւած է նրա հետ տեղի ունեցած դէպքերը։

«Երբ փոքր էի, բոլորիս տանը կար մէկը, ով այդ ժամանակ պատերազմում էր` հայրը, հօրեղբայրը, աւագ եղբայրը։ Ու տղաների շրջանում լեգենդ կար` եթէ գիշերը խնդրես Լուսնից, որ մէկին վերադարձնի, անպայման կիրականանայ։ Մենք անկեղծօրէն հաւատում էինք դրան»,- խոստովանում է Առաքելեանը։

Թատրոնի ու կինոյի դերասան Մակար Զապորոժսկու համար «Ես կը վերադառնամ» ֆիլմը պրոդիւսերական առաջին փորձն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազում դժւարութիւններ են առաջացել, բայց նա միայն հաճոյք է ստացել աշխատանքից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։