Հա

Մշակոյթ

13/04/2019 - 13:40

Վարագավանքը՝ աւերման վտանգի առջեւ

Վանի կարեւոր պատմական արժէքներից Վարագավանքը պահպանութեան տակ չի առնւել, ինչի պատճառով վանքի կանգուն մնացած հատւածներն էլ են աւերման վտանգի տակ։

«alikonline.ir» - Վանի կարեւոր պատմական արժէքներից Վարագավանքը պահպանութեան տակ չի առնւել, ինչի պատճառով վանքի կանգուն մնացած հատւածներն էլ են աւերման վտանգի տակ։ Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Vanpostasigazetesi.com» կայքը:

8-11-րդ դարերում կառուցւած պատմական Վարագավանքը գտնւում է Վարագայ լեռան փեշերին։ Ժամանակի ընթացքում քանդւած պատմական եկեղեցու գմբեթը 2011 թ. երկրաշարժի պատճառով էր քանդւել։

Յօդւածում մասնաւորապէս ասվում է. «Երբ զբօսաշրջիկները դիտում են պատմական եկեղեցու հին նկարներն ու այն համեմատում իրենց հանդիպած տեսարանի հետ, ցնցւում են։  Հատուկենտ կանգուն պատերի մնացորդներից բացի, այլ կանգուն հատւած չի մնացել։ Պատմական կառոյցի ներսում մի մզկիթի ու մզկիթի զուգարանի գոյութեան փաստը զբօսաշրջիկների կողմից զարմանքով է ընդունւում։ Կանգուն մնացած հատւածների բանալիները գիւղի իմամի մօտ են, իսկ այն պնդումները, թէ պատմական կառոյցին պատկանող քարերը գիւղացիների կողմից օգտագործւում են տների ու պարտէզների կառուցման համար, ցոյց են տալիս եկեղեցու բարձիթողի վիճակը։ Այցելուներն էլ իրենց հերթին ասում են, որ եթէ եկեղեցին իր նախկին տեսքը պահպաներ, գիւղի ու շրջակայքի ճակատագիրն էլ կարող էր փոխւել»։

Ըստ յօդւածագրի` նախորդ տարիներին օրակարգ էր եկել եկեղեցու մէջ կառուցւած մզկիթը քանդելու, մէկ այլ յարմար վայրում նորը կառուցելու ու եկեղեցին վերանորոգելու նախագիծը։ Սակայն այդ նախագծի հետ կապւած մինչ օրս որեւէ յստակ քայլ չի արւել, սպասումներ էլ չկան, որ կարւեն։

Պատրաստեց Անի Մելքոնեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։