Հա

Մշակոյթ

13/04/2019 - 12:10

Աշխարհի խոշորագոյն քաղաքներում կանցկացւի Արա Գիւլէրի նկարների ցուցահանդէսը

Յայտնի հայ լուսանկարիչ ստամբուլահայ Արա Գիւլէրի նկարների ցուցահանդէսը կը կազմակերպւի աշխարհի խոշորագոյն մայրաքաղաքներում:

«alikonline.ir» - Յայտնի հայ լուսանկարիչ ստամբուլահայ Արա Գիւլէրի նկարների ցուցահանդէսը կը կազմակերպւի աշխարհի խոշորագոյն մայրաքաղաքներում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Ցուցահանդէսը կը ֆինանսաւորւի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից, ով համագործակցում է Ստամբուլում վերջերս բացւած Արա Գիւլէրի թանգարանի Արխիւային եւ հետազօտութեան կենտրոնի հետ: Նախատեսւում է առաջին արտասահմանեան ցուցադրութիւնը կազմակերպել Լոնդոնում: Լոնդոնից յետոյ նախատեսւում է ցուցահանդէս կազմակերպել նաեւ Փարիզում, Կեոտոյում, Նիւ Եօրքում, Հռոմում եւ Մոգադիշոյում: Կը ցուցադրւեն Վնիսթըն Չերչիլի, Ալֆրէդ Հիտչքոքի եւ այլ հանրաճանաչ մարդկանց նկարները, ում լուսանկարել է Գիւլէրը.- հաղորդում է «T24.com.tr» կայքը: Արա Գիւլէրը ծնւել է 1928 թ. Ստամբուլում, դեղագործ Տաճատ Տէրտէրեանի ընտանիքում: Իր գործունէութեան ընթացքում արժանացել է մի շարք նշանաւոր մրցանակների: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 15-ին, 90 տարեկան հասակում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։