Հա

Մշակոյթ

13/04/2019 - 12:20

Մահացել է ՀՀ վաստակաւոր արտիստ Կամօ Արզումանեանը

Կեանքի 62-րդ տարում մահացել է Կապանի պետական թատրոնի տնօրէն, ՀՀ վաստակաւոր արտիստ Կամօ Արզումանեանը: 

«alikonline.ir» - Կեանքի 62-րդ տարում մահացել է Կապանի պետական թատրոնի տնօրէն, ՀՀ վաստակաւոր արտիստ Կամօ Արզումանեանը: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների միութիւնից:

Հոգեհանգստի ժամի եւ յուղարկաւորման վայրի մասին կը տրւի լրացուցիչ տեղեկութիւն։

Նշենք, որ Կամօ Արզումանեանը 1978 թւականին որպէս դերասան հանդէս է եկել Կապանի Ալեքսանդր Շիրւանզադէի անւան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թւականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արւեստի համալսարանում։ 1991 թւականից Կապանի պետական թատրոնի տնօրէնն է։

Մասնակցել է Արցախեան ազատամարտին։ 2006 թւականին լոյս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբեանի «Ինչպէս մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամօ Արզումանեանի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։