Հա

Մշակոյթ

14/04/2019 - 08:40

Լա Մանշ նեղուցի Գերնսի բրիտանական կղզում վերաբացւել է Վիկտոր Հիւգոյի տուն-թանգարանը

Լա Մանշի նեղուցում Մեծ Բրիտանիայի ենթակայութեան տակ գտնւող Գերնսի կղզում 1.5 տարի տեւած վերանորոգումներից յետոյ վերաբացւել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հիւգոյի տուն-թանգարանը, որտեղ հեղինակը գրել է իր յայտնի «Թշւառները» վէպը։

«alikonline.ir» - Լա Մանշի նեղուցում Մեծ Բրիտանիայի ենթակայութեան տակ գտնւող Գերնսի կղզում 1.5 տարի տեւած վերանորոգումներից յետոյ վերաբացւել է ֆրանսիացի գրող Վիկտոր Հիւգոյի տուն-թանգարանը, որտեղ հեղինակը գրել է իր յայտնի «Թշւառները» վէպը։

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Lonely Planet» հարթակը, այցելուները հնարաւորութիւն կունենան այցելելու Հոթւիլ Հաուս առանձնատունը, որտեղ գրողը 15 տարւայ ընթացքում սկսել եւ աւարտին է հասցրել իր վէպը։ Առանձնատունն ու դրա ներքին ձեւաւորումը նախագծւել են անձամբ Հիւգոյի կողմից։

Հաղորդւում է, որ տան վերանորոգումը 4 մլն. եւրօ է արժեցել, աշխատանքներին ներգրաււած է եղել 200 մարդ։

Տուն-թանգարանի այցելուներն այժմ հնարաւորութիւն կստանան տեսնելու նաեւ այն սենեակը, որտեղ ստեղծւել են գրողի այնպիսի ստեղծագործութիւններ, ինչպիսիք են «Մարդը, որ ծիծաղում էր», «Դարերի լեգենդը» եւ «Թշւառներ» ծաւալուն վէպը։

Մինչեւ վերանորոգման աշխատանքները թանգարանն արդէն 20 հազար այցելու է ունեցել։ Մուտքի տոմսի արժէքը մօտ 13 դոլար է, սակայն թանգարան այցելել կարելի է միայն էսքկուրսավարի ուղեկցութեամբ՝ նախապէս ամրագրելով այցը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։