Հա

Մշակոյթ

15/04/2019 - 08:00

Սալւադոր Դալիի հայրենի տանը թանգարան կը բացւի

Սալւադոր Դալիի կեանքին նւիրւած թանգարան կը բացւի այն տանը, որտեղ ծնւել եւ կեանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի նկարիչը:

«alikonline.ir» - Սալւադոր Դալիի կեանքին նւիրւած թանգարան կը բացւի այն տանը, որտեղ ծնւել եւ կեանքի առաջին տարիներն է անցկացրել իսպանացի նկարիչը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «Gazeta.ru»-ն, իսպանական Ֆիգերաս քաղաքի քաղաքապետարանն սկսել է տան վերակարգման աշխատանքները: Թանգարանը նախատեսում են բացել 2021 թւականի երկրորդ կէսին: 

Նշւում է, որ նկարչի մանկութիւնն ու երիտասարդութիւնը կը լինեն թանգարանի հիմնական թեմաները: Բացի այդ, այցելուները կը կարողանան տեսնել Դալիի հասուն տարիների հետ կապւած ցուցանմուշներ: Թանգարանը կը գործի 1898 թւականին կառուցւած տանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։