Հա

Մշակոյթ

16/04/2019 - 11:30

Մահացել է Իրանում Պարսից ծոցի ուսումնասիրութիւնների հայրը՝ Ահմադ Էղթեդարին

Այսօր՝ առաւօտեան, յետ կարճատեւ հիւանդութեան, 94 տարեկան հասակում մահացել է իրաւաբան, պատմաբան, աշխարհագրագէտ, համալսարանի դասախօս Ահմադ Էղթեդարին:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան, յետ կարճատեւ հիւանդութեան, 94 տարեկան հասակում մահացել է իրաւաբան, պատմաբան, աշխարհագրագէտ, համալսարանի դասախօս Ահմադ Էղթեդարին:

Նա համարւում է Իրանում Պրասից ծոցի ուսումնասիրութիւնների հիմնադիր հայրը: Նրա գրչին են պատկանում Պարսից ծոցի պատմութեանը նւիրւած այնպիսի արժէքաւոր աշխատութիւններ, ինչպիսիք են՝ «Պարսից ծոցը հնադարեայ ժամանակաշրջանից մինչ մեր օրերը», «Բանդար Աբբասն ու Պարսից ծոցը», «Մարգարիտի որսը Պարսից ծոցում», «Մասկաթի, Օմանի եւ Բահրէյնի պատմութիւնն ու նրանց յարաբերութիւններն Իրանի հետ» եւ «Իրանի նաւագնացութեան պատմութիւնը»:

Իրանական գրականութեանը եւ Իրանի տարածքային եւ ազգային միասնականութեանը մատուցած ծառայութիւնների համար, Ահմադ Էղթեդարին արժանացել է պատմութեան եւ գրականութեան համար «Դոկտ. Մահմուդ Աֆշար հիմնադրամ»-ի բարձրագոյն շքանշանի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։