Հա

Մշակոյթ

17/04/2019 - 08:40

Եգիպտոսում հազւագիւտ պատկերներով դամբարան է գտնւել

Հնագէտները յայտնաբերել են լաւ պահպանւած հնագոյն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտօնեայի եւ որը զարդարւած է գունագեղ ու հազւագիւտ պատկերներով:

«alikonline.ir» - Հնագէտները յայտնաբերել են լաւ պահպանւած հնագոյն եգիպտական դամբարան, որը պատկանում է բարձրաստիճան պաշտօնեայի եւ որը զարդարւած է գունագեղ ու հազւագիւտ պատկերներով: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ հաղորդում է «Newsweek»-ը:

Դամբարանը տեղակայւած է Մեմֆիսում, որը գտնւում է Կահիրէից 30 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Սակարա գիւղում: Նշւում է, որ այն գործածւել է մ.թ.ա. 2504-2347 թւականներին` փարաւոնների հինգերորդ դինաստիայի օրօք: Դամբարանում յայտնաբերւել են մումիայի բեկորներ, որոնք պատկանում են Խուվի անունով պաշտօնեայի, ինչպէս նաեւ կաւէ անօթներ` զմռսւած մարմնից դուրս բերւած ներքին օրգաններով:

Շինութիւնը կառուցւած է սպիտակ կրաքարից, իսկ պատերը զարդարւած են գունաւոր նկարներով եւ արձանագրութիւններով, որոնցից մի քանիսը ներկւած են յատուկ խեժերի եւ իւղերի օգնութեամբ: Դամբարանը գտնւում է փարաւոն Ջեդքար Իսեզի փարաւոնի գերեզմանի մօտակայքում, ինչը խօսում է նրանց հաւանական կապի մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։