Հա

Մշակոյթ

18/04/2019 - 08:00

Ֆրանսիան Նոտր Դամ տաճարի սայրաձողի վերականգնման միջազգային մրցոյթ կանցկացնի

Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցոյթ կը կազմակերպի Փարիզի Աստւածամօր տաճարում հրդեհի հետեւանքով քանդւած սայրաձողի վերականգնման համար:

«alikonline.ir» - Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցոյթ կը կազմակերպի Փարիզի Աստւածամօր տաճարում հրդեհի հետեւանքով քանդւած սայրաձողի վերականգնման համար: Ապրիլի 17-ին այս մասին յայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ամփոփելով նախարարների խորհրդի՝ տաճարի վերականգնմանը նւիրւած նիստի արդիւնքները: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ֆրանսիան ճարտարապետների միջազգային մրցոյթ կանցկացնի փլւած սայրաձողը փոխարինելու համար»,- նշել է նա: Վարչապետը յիշեցրել է, որ հին սայրաձողի ճարտարապետը 19-րդ դարում եղել է Էժեն Վիոլէ լը Դիւկը: Նախորդ սայրաձողն ապամոնտաժւել է Ֆրանսիական մեծ յեղափոխութեան ժամանակ՝ 18-րդ հարիւրամեակի վերջին, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։