Հա

Մշակոյթ

22/04/2019 - 10:20

Սիւնիքիում փլուզւել է Խդրանցի եկեղեցին

Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնին՝ ապրիլի 21-ին, փլուզւել է ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին։

«alikonline.ir» - Յիսուս Քրիստոսի Ս. Յարութեան տօնին՝ ապրիլի 21-ին, փլուզւել է ՀՀ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին։ Այս մասին «Facebook»-ի իր էջում տեղեկացրել է Սասուն Մանուկեանը:

«Սիւնիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին է։ Այսօր է փլուզւել...

Օրւայ խորհուրդը նորովի ընկալելու կարիք կայ...

21.04.2019 թ.»,- գրել է նա:

Աւել ուշ, «News.am»-ի հետ զրոյցում Սասուն Մանուկեանը նշել է, որ երկու տարի առաջ փլւել էր եկեղեցու տանիքը, իսկ երէկ՝ զգալի հատւածը։

Ըստ նրա՝ տարածքում կար երեք եկեղեցի, որից կանգուն է մնացել այս մէկը, որը վտանգւած է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։