Հա

Մշակոյթ

23/04/2019 - 10:10

Մեկնարկել է Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէսը

Այսօր՝ ապրիլի 23-ին մեկնարկել է Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէս-տօնավաճառը:

«alikonline.ir» - Այսօր՝ ապրիլի 23-ին մեկնարկել է Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէս-տօնավաճառը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ցուցահանդէս-տօնավաճառի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ են եղել Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբբաս Սալեհին եւ Չինաստանի մշակոյթի նախարարը:

Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէս-տօնավաճառին մասնակցում են 2400 իրանական եւ 800 արտասահմանեան հրատարակիչներ: Ներկայացւելու են վերջին 4-5 տարիների ընթացքում հրատարակւած աւելի քան 400 հազար անուն գիրք: Նախատեսւած է մշակութային բազմաթիւ միջոցառումներ, այդ թւում՝ բազմաթիւ գրքերի շնորհանդէս:

Ցուցահանդէս-տօնավաճառն այցելուների համար բաց է լինելու ապրիլի 24-ից մինչ մայիսի 4-ը:

Յարակից լուրեր

  • ՌԱԴԻՕ ԲԱՌ - Գրքերի գրկում
    ՌԱԴԻՕ ԲԱՌ - Գրքերի գրկում

    Վերջակէտ դրւեց առանց այդ էլ չթերթւող Թեհրանի գրքի ցուցաանդէսին, որին այցելած հասարակութեան զգալի մասը զբօսաշրջային կարգավիճաով այցելուների շրջագծում էր տեղաւորւում: Այս մասին են վկայում իրենք՝ ցուցահանդէսին մասնակցած հրատարակիչներն ու պատկան տաղաւարների գործակատարները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։