Հա

Մշակոյթ

27/04/2019 - 10:20

«Աշխարհի հետ խօսում եմ պոէզիայի լեզւով». Վահէ Արմէն

Երէկ՝ ապրիլի 26-ին, Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէս-տօնավաճառին առընթեր տեղի ունեցող մշակութային միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վահէ Արմէնի մեծարման միջոցառումը:

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 26-ին, Թեհրանի գրքի 32-րդ միջազգային ցուցահանդէս-տօնավաճառին առընթեր տեղի ունեցող մշակութային միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել իրանահայ ճանաչւած բանաստեղծ Վահէ Արմէնի մեծարման միջոցառումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառմանը, Վահէ Արմէնը նշելով, որ իր պոէզիայում տիրական է իրանական մշակոյթն ու քաղաքակրթութիւնն, ասել է, որ ցանկանում է այնպէս գրել, որպէսզի այլ ազգութիւնները եւս իր գրականութեան հետ յարաբերւելու, դրա հետ կապ հաստատելու եւ ըմբռնելու հնարաւորութիւն ունենան:

«Ես ծնւել ու մեծացել եմ Մաշհադում եւ, բնական է, որ իմ պոէզիայում առկայ է իրանա-հայկական հայեացքն ու մօտեցումը: Այդուհանդերձ, փորձում եմ իմ պոէզիայում առկայ ուղերձը ոչ իրանական եւ ոչ հայկական լսարանին եւս փոխանցել»,- ասել է բանաստեղծը՝ յաւելելով, որ իր հայերէն բանստեղծութիւններում եւս առկայ է իրանական մշակոյթը:

Միջոցառմանը ներկայ, Հայաստանի ազգային գրադարանի փորձագէտ Յասմիկ Խաչիկեանն անդրադառնալով Վահէ Արէմնի պոէզիային ասել է. «Վահէ Արմէնի պոեզիան ունի երկու յստակ առանձնահատկութիւն, առաջին հերթին, նրա բանաստեղծութիւնների աւարտն անսպասելի է, երկրորդը, նրա պոէզիայի իւրաքանչիւր հատւածը հոգեւոր կեանքով ապրող մարդու կեանքի արտացոլումն է»: Նշենք, որ միջոցառումը կազմակերպւել էր Հայաստանում նրա երկու գրքի հրատարակութեան առիթով:

Յարակից լուրեր

  • Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարեանին
    Իրանում մեծարել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարեանին

    Իրանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել յայտնի արւեստագէտ, «Հայաստան» հիմնադրամի բարերար Սեդրակ Նազարեանի մեծարման երեկոն:

  • Թաւրիզահայ գեղանկարիչների մեծարանք՝ Թաւրիզում
    Թաւրիզահայ գեղանկարիչների մեծարանք՝ Թաւրիզում

    Հոկտեմբերի 27-ին Թաւրիզի «Արւեստի եւ մշակոյթի» կենտրոնում բացւել է Ատրպատականի գեղանկարիչների, այդ թւում՝ թաւրիզահայ հանրայայտ գեղանկարիչների դիմապատկերների ցուցահանդէսը:

  • Հայ նահատակների մեծարում
    Հայ նահատակների մեծարում

    Հինգշաբթի դեկտեմբերի 28-ին Թաջրիշում գտնւող Էմամզադէ Սալեհ-ում մեծարւեցին հայ նահատակ զինւորներ՝ Զորիկ Մուրադեանի եւ Ռազմիկ Խաչատրեանի մայրերը եւ Ալֆրէդ Գաբրիի հայրը:

  • Կրօնական փոքրամասնութիւնները մեծարեցին Իրանի կարգապահական ուժերին
    Կրօնական փոքրամասնութիւնները մեծարեցին Իրանի կարգապահական ուժերին

    Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի երկրի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երէկ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում:

  • Երեւանում մեծարել են Ֆերդոսուն
    Երեւանում մեծարել են Ֆերդոսուն

    Ֆերդոսու եւ պարսկերէն լեզւի մեծարման օրւայ կապակացութեամբ, երէկ՝ մայիսի 16-ին Երեւանում կազմակերպւել է գիտական յատուկ նիստ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։