Հա

Մշակոյթ

27/04/2019 - 12:30

«Զաւէնի աղբիւրը». շնորհանդէսն՝ այսօր

Այսօր՝ ապրիլի 27-ին, Սպահանում տեղի կունենայ իրանահայ ճանաչւած կինոքննադատ եւ ռեժիսոր, Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած ռեժիսոր Զահրա Նիազիի նկարահանած «Չեշմէ-է Զաւէն» (Զաւէնի աղբիւրը) փաստավաւերագրական կինոյի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Այսօր՝ ապրիլի 27-ին, Սպահանում տեղի կունենայ իրանահայ ճանաչւած կինոքննադատ եւ ռեժիսոր, Զաւէն Ղուկասեանի յիշատակին նւիրւած ռեժիսոր Զահրա Նիազիի նկարահանած «Չեշմէ-է Զաւէն» (Զաւէնի աղբիւրը) փաստավաւերագրական կինոյի շնորհանդէսը: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Ֆիլմը պատմում է Զաւէն Ղուկասեանի կեանքի եւ գործունէութեան որոշակի հատւածի, եւ իրանական կինոյի, ինչպէս նաեւ՝ Սպահանի մշակոյթի եւ կինոյի վրայ նրա թողած ազդեցութեան մասին:

Յիշեցնենք, որ անւանի կինոքննադատն ու ռեժիսորը ծնւել էր 1950 թւականին ապրիլի 27-ին Նոր Ջուղայում:

Նա յիրաւի համարւում է իրանական կինոքննադատութեան ամենաականաւոր ներկայուցիցչներից մէկը, որը նոր ոճ, հայեացք եւ մօտեցում մտցրեց Իրանի կինոքննադատութեան դպրոցում:

Նրա գրչին են պատկանում իրանական կինոյի մասին պատմող աւելի քան 20 անուն գրքեր, բազմաթիւ նիւթեր ու հրապարակախօսական յօդւածներ: Նա նաեւ մի քանի ֆլիմերի ռեժիսոր է:

Զաւէն Ղուկասեանը մահացաւ 2015 թւականի փետրւարի 20-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։