Հա

Մշակոյթ

27/04/2019 - 12:40

Հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղը. այսօր Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է

Այսօր Հայաստանի, Մասիսի, մօր, սիրոյ մեծ գովերգու, հայ գրականութեան գագաթներից մէկի՝ Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է: Հայոց վշտի մեծ քնարերգուն դարձաւ 104 տարեկան: Նրա մասին Աւետիք Իսահակեանն ասել է. «Յովհաննէս Շիրազը հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղն է»:

                Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ

 

Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ

Ու թէ հառաչէր մի հայ բանաստեղծ

Թէ չար դարերի հողմերով քշւած

Լուսնի վրայ էլ հայեր կան ցրւած...

Ես կհաւատամ այդ դառը խօսքին

Ես կհաւատամ, որ լուսինն անգամ

Ծանօթ է բոկոտն հայ թափառ ոտքին

Ու դրանից է նա թախծում այսքան:

Ա՜խ քո էլ բախտն է լուսնկան լալիս

Դու էլ ես պանդուխտ իմ ազիզ Մասիս

Բայց քեզնից էլի կարօտս եմ առնում,

Երբ քեզ եմ նայում մի լեռ եմ դառնում

Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրւած

Որքա՜ն Մասիսներ դեռ ունեմ գերւած

Ես դարեր խաբւած դարերով զարկւած

Նոր եմ բռունցքւում լեռներում իմ լուրթ

Ես որդեկորոյս բայց յոյսով փրկւած

Ես մի Հայ մի Հայր մի Հայ ժողովուրդ...

 

Այսօր Հայաստանի, Մասիսի, մօր, սիրոյ մեծ գովերգու, հայ գրականութեան գագաթներից մէկի՝ Յովհաննէս Շիրազի ծննդեան օրն է: Հայոց վշտի մեծ քնարերգուն դարձաւ 104 տարեկան: Նրա մասին Աւետիք Իսահակեանն ասել է. «Յովհաննէս Շիրազը հայ ժողովրդի վշտի դարաւոր մառախուղից ծագած աստղն է»:

Յարակից լուրեր

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Յովհաննէս Շիրազ (1915-1984)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Յովհաննէս Շիրազ (1915-1984)

    100 տարի առաջ, Մեծ Եղեռնի արհաւիրքին մէջ, ապրիլի 27-ին, նորածինի ճիչ մը կեանքով լեցուց Ալեքսանդրապոլի մէջ, Ախուրեանի ափին գտնւող գիւմրեցի Թադէոսի եւ կարսեցի Աստղիկի գիւղական խար-խուլ տունը։
    Լոյս աշխարհ եկաւ Օննիկ Կարապետեան անուն-մականունով անոնց զաւակը, որ հազիւ երեք տարեկան դարձած՝ պիտի որբանար հօրմէ, որուն թուրք զինւորները սպանեցին, Հայոց Ցեղասպանութիւնը շարունակելու համար Արեւելահայաստանի վրայ կատարւած 1918-ի թուրքական արշաւանքին ժամանակ։

  • «Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենեակում ու բղաւում էր՝ մենակ եմ, մենակ եմ»
    «Ապրիլի 24-ին հայրիկը առանձնանում էր սենեակում ու բղաւում էր՝ մենակ եմ, մենակ եմ»

    Գեղանկարիչ Վանանդ Շիրազը՝ հայ մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազի կրտսեր որդին, յիշում է՝ ինչպէս էր հայրը կեանքի գրեթէ վերջին տարիներին իւրաքանչիւր Ապրիլի 24-ին իրենց տանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք՝ յարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

  • 1965 թւական. Պարոյր Սեւակին իջեցրին ամբիոնից, Յովհաննէս Շիրազն էլ փակւել էր տանը
    1965 թւական. Պարոյր Սեւակին իջեցրին ամբիոնից, Յովհաննէս Շիրազն էլ փակւել էր տանը

    «1965 թւականին առաջին ազգային մեծագոյն զարթօնքն էր եւ այդ զարթօնքն այնպիսի ոգեւորութիւն էր առաջացրել մտաւորականութեան, ժողովրդի մէջ, որ Ապրիլի 24-ին հսկայական մեծ երթը սկսւեց դէպի պանթէոն»,- «panorama.am»-ի հետ զրոյցում յիշեց բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը:

  • ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - Մեծն Յովհաննէս Շիրազի հետ (3 հանդիպում)
    ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԱՆԿԻՒՆ - Մեծն Յովհաննէս Շիրազի հետ (3 հանդիպում)

    1979-ի օգոստոս մի շոգ,
    Ուր Երեւանի կէսօրւայ երկնից
    Արեւ էր մաղում ու մաղում կրակ,
    Առաջին անգամ Թեհրանից եկած
    Ու հասած հայոց նոր մայրաքաղաք,
    Զոյգ ուսուցչուհի եւ մի ուսուցիչ,
    Վերապատրաստման միամսեայ դասեր,
    Զբօսարշաւնե՜ր ու հանդիպումնե՜ր...

  • Գիւմրիում մեծ հանդիսութեամբ նշւեց Յովհաննէս Շիրազի100-ամեայ յոբելեանը
    Գիւմրիում մեծ հանդիսութեամբ նշւեց Յովհաննէս Շիրազի100-ամեայ յոբելեանը

    Գիւմրիում, յուլիսի 4-ին, հերթական անգամ տօնական տրամադրութիւն էր տիրում. մեծ հանդիսութեամբ նշւեց Յովհաննէս Շիրազի 100-ամեայ յոբելեանը եւ Մհեր Մկրտչեանի 84-ամեակը:
    Միջոցառման անցկացման համար, Գիւմրու աւագանու որոշմամբ, համայնքային բիւջէից յատկացւել էր 17 մլն. դրամ: Համերգը տեղի ունեցաւ Գիւմրու Վարդանանց հրապարակում:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։