Հա

Մշակոյթ

28/04/2019 - 08:50

Եգիպտոսում նոր դամբարան է գտնւել, որում 30 մումիա է յայտնաբերւել

Եգիպտոսի հարաւային Ասուան քաղաքի արեւմտեան մասում եգիպտա-իտալական հնագիտական առաքելութեան շրջանակում նոր դամբարան է գտնւել, որում 30 մումիա է յայտնաբերւել, ընդ որում՝ դրանցից մէկը երեխայի հետ զմռսւած կին է:

«alikonline.ir» - Եգիպտոսի հարաւային Ասուան քաղաքի արեւմտեան մասում եգիպտա-իտալական հնագիտական առաքելութեան շրջանակում նոր դամբարան է գտնւել, որում 30 մումիա է յայտնաբերւել, ընդ որում՝ դրանցից մէկը երեխայի հետ զմռսւած կին է: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը:

Դամբարանում մումիաներից բացի յայտնաբերւել են նաեւ բազմապիսի կճուճներ, փայտէ դագաղների մնացորդներ, թռչնի արձանիկ եւ պատգարակ, որը, հաւանաբար, օգտագործւել է մումիաներին տեղափոխելու համար:

Նոր յայտնաբերւած դամբարանի 30 մումիաների մէջ երկու՝ միմեանց կպած մումիաներ կան: Առաքելութեան ղեկավար Պատրիցիա Պիաչենտինիի խօսքով՝ դրանք, ամենայն հաւանականութեամբ, մայր եւ երեխայ են եղել:

Դամբարանում նաեւ Բա թռչնի արձանիկ է յայտնաբերւել, որը հին եգիպտական դիցաբանութեան մէջ խորհրդանշում է հանգուցեալի հոգին, որը, ըստ հաւատալիքների, դուրս էր թռչում հանգուցեալի շիրիմից՝ հետմահու կեանքում մարմնին միանալու:

Եգիպտոսի իշխանութիւնների համաձայն՝ յայտնաբերւած դամբարանը Յունահռոմէական ժամանակաշրջանին է պատկանում, որը սկսւել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Եգիպտոսի գրաւումով՝ մ.թ.ա. 332թ.-ին:

Յայտնի է, որ միեւնոյն հնագիտական առաքելութեան շրջանակում Ասուան քաղաքի տարածքում արդէն շուրջ 300 դամբարան է յայտնաբերւել, որոնք բոլորը մ.թ.ա. 6-ից մ.թ.ա. 4-րդ դարի են:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։