Հա

Մշակոյթ

04/05/2019 - 10:40

Իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօն՝ Հայաստանում

Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կը կազմակերպի իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօն։

«alikonline.ir» - Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կը կազմակերպի իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօն։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Մրցոյթը կիրականացւի Հայաստանում պարսկերէնի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցոյթին կարող են մասնակցել նաեւ այլ կազմակերպութիւններում պարսկերէն ուսումնասիրող նշւած տարիքի հայ երեխաներ: Մասնակիցները կասմունքեն 2 լեզւով՝ պարսկերէն եւ հայերէն:

Մրցոյթը կիրականացւի 3 փուլով։ Առաջին եւ երկրորդ նախընտրական փուլերը կանցկացւեն մարզերում եւ մայրաքաղաքում։ Ժիւրիի անդամները իւրաքանչիւր դպրոցից կընտրեն մէկ պարսկերէն եւ մէկ հայերէն լաւագոյն ասմունքողի` երրորդ փուլի համար, որը տեղի կունենայ նոյեմբերին Խնկօ Ապօր անւան ազգային մանկական գրադարանում։ Երեխաները hանդէս կը գան Ֆիրդուսու «Շահնամէ» պոեմից հատւածներով:

Ամփոփիչ փուլում կը պարգեւատրւի 6 մասնակից՝ երեքական հայերէն եւ պարսկերէն ասմունքող։ Մրցոյթը կը մեկնարկի մայիսի 3-ին:

Յարակից լուրեր

  • Հայաստանում մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը
    Հայաստանում մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը

    Մայիսին մեկնարկել է իրանական պոէզիայի ասմունքի հանրապետական մրցոյթ-փառատօնը, որը նախաձեռնել են Խնկօ Ապոր անւան ազգային մանկական գրադարանն ու ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութեան մշակոյթի կենտրոնը:

  • Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին
    Ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման 25-ամեակին

    Հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի եւ նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի վարչութեան, թւականիս նոյեմբերի 23-ին եւ 24-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ ասմունքի մրցոյթ-փառատօն՝ նւիրւած միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» ասմունքի խմբի հիմնադրման եւ գործունէութեան 25-ամեակին:

  • Թեհրանահայ աշակերտները՝ Շուշիի ասմունքի մրցութիւններում
    Թեհրանահայ աշակերտները՝ Շուշիի ասմունքի մրցութիւններում

    ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ Շուշիի «Անի փլազա» հիւրանոցի միասնական ջանքերով, արդէն 5-րդ տարին լինելով, կազմակերպւում է Ասմունքի մրցութիւն՝ Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում թեհրանահայ աշակերտներ:

  • Աշակերտական ասմունքի մրցութիւն՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ
    Աշակերտական ասմունքի մրցութիւն՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ

    Մրցութիւնը մեկնարկւեց Տէրունական աղօթքով, ապա Գրական միաւորի պատասխանատու՝ Տանիա Վարդանեանը, բացատրութիւն տալով մրցութեան կանոնների մասին, ներկաներին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս յարգել Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմում ընկածների յիշատակը, ապա ներկայացրեց մրցութեան իրաւարար կազմի անդամներին՝ Այրինա Նորաւեան, Անետ Բաղդասարեան եւ Նժդեհ Յովհաննիսեանին, որից յետոյ սկսւեց մրցութիւնը:

  • Կայացաւ հայոց դպրոցների Մշակութային փառատօնի ասմունքի ծրագիրը
    Կայացաւ հայոց դպրոցների Մշակութային փառատօնի ասմունքի ծրագիրը

    Երէկ, ուրբաթ, փետրւարի 19-ի առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:30-ը, տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կազմակերպած հայոց դպրոցների Մշակութային փառատօնի ասմունքի ծրագիրը, 197 աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։