Հա

Մշակոյթ

04/05/2019 - 09:20

Հայկական խաչքարերի ցուցադրութիւն է բացւել Իռլանդիայի գլխաւոր տաճարում

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Մայր տաճարում, որը յայտնի է նաեւ Սուրբ Երրորդութեան տաճար անւանումով, բացւել է հայկական խաչքարերին նւիրւած լուսնկարչական ցուցահանդէս, որը տեսնելու հնարաւորութիւն այցելուները կունենան ողջ մայիս ամսւայ ընթացքում:

«alikonline.ir» - Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Մայր տաճարում, որը յայտնի է նաեւ Սուրբ Երրորդութեան տաճար անւանումով, բացւել է հայկական խաչքարերին նւիրւած լուսնկարչական ցուցահանդէս, որը տեսնելու հնարաւորութիւն այցելուները կունենան ողջ մայիս ամսւայ ընթացքում:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «CatholicIreland.net» կայքը, ցուցահանդէսը բացւել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիւ: Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութեանը տաճարում ներկայ են գտնւել Իռլանդիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսեանը, հայոց թեմի ներկայացուցիչ Հովակիմ եպիսկոպոս Մանուկեանը:

Նշւում է, որ եզակի լուսանկարչական ցուցահանդէսը հնարաւորութիւն կընձեռի այցելուներին հետաքրքիր տեղեկութիւններ իմանալ հայկական խաչքարերի եւ աւանդական իռլանդական խաչ-յուշարձանների նմանութիւնների եւ տարբերութիւնների մասին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։