Հա

Մշակոյթ

05/05/2019 - 09:30

Էկոտուրիզմ, փէյնթբոլ, ջիպ տուրեր, մրցոյթներ, երգ ու պար. Արցախը հրաւիրում է ժենգեալով հացի փառատօնի

Արցախի Հանրապետութեան Հաթերք գիւղում երկրորդ տարին անընդմէջ կազմակերպւում է Ժենգեալով հացի փառատօնը, որն իր շուրջ է հաւաքում տարբեր երկրների զբօսաշրջիկների:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Հաթերք գիւղում երկրորդ տարին անընդմէջ կազմակերպւում է Ժենգեալով հացի փառատօնը, որն իր շուրջ է հաւաքում տարբեր երկրների զբօսաշրջիկների:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրը կը թխւի աշխարհի ամենամեծ ժենգեալով հացը՝ աւելի քան 3 մետր երկարութեամբ, որը յաւակնում է գրանցւել Գինեսի ռեկորդների գրքում (անցեալ տարի այն գրանցւել է Դիւցազնագրքում):

«Մաքսիմալ թւով այցելուներ ներգրաւելու համար՝ նախատեսում ենք աննախադէպ գրաւիչ առաջարկներ անել: Օրինակ՝ այն տրանսպորտը, որով կը տեղափոխենք հիւրերին, արժէքի մի մասը կը փոխհատուցւի հովանաւորների կողմից եւ գները կը լինեն բաւականին մատչելի»,- ասաց Ժենգեալով հացի փառատօնի կազմակերպիչ Սամուէլ Միրզախանեանը:

Փառատօնը կազմակերպւում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնող խմբի կողմից, Արցախի Հանրապետութեան Մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութեան ու Մարտակերտի շրջանի վարչակազմի աջակցութեամբ:

«Մենք նպատակ ունենք նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբօսաշրջիկների մեծ հոսք, մեծացնել համայնքի ճանաչելիութիւնը եւ օգտագործելով էկոտուրիստական պոտենցիալը՝ համայնքը տանել համաչափ զարգացման ճանապարհով: Փառատօնի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ժամանցային եւ մշակութային մի շարք միջոցառումներ: Հաթերքի բարձրավանդակներից մէկում կազմակերպւելու են արկածային ժամանցային միջոցառումներ՝ փէյնթբոլ, ջիպ տուրեր, ինչպէս նաեւ ողջ Արցախում տեսարժան վայրերի այցելութիւններ»,- նշեց փառատօնի կազմակերպիչը:

Միջոցառումը կուղեկցւի կենդանի երաժշտութեամբ, հրաւիրւած են տարբեր երգիչներ ՀՀ-ից, Ստեփանակերտից, Մարտակերտի շրջանից:

«Լինելու է աւելի քան 100 տաղաւար, որոնցից մօտ 90-ում կը թխւի ժենգեալով հաց: Այցելուները հնարաւորութիւն կունենան հետեւել ժենգեալով հացի պատրաստման ողջ ընթացքին: Տեղում պատրաստւելու են նաեւ ազգային այլ ուտեստներ՝ կորկոտ, խաշիլ, խաշլամա, խորոված, քեաբաբ, կը լինեն նաեւ տեղական արտադրութեան պահածօներ, թթի օղի եւ այլն»,- շեշտեց Միրզախանեանը եւ յաւելեց, որ փառատօնի մասնակիցներն իրենց աշխատած գումարների մի մասը հնարաւորութիւն կունենան ուղղել Մարտակերտի Մշակոյթի տան վերանորոգմանը:

«Արմէնպրես»-ի թղթակցի հարցին, թէ ինչ թւով հիւրեր են սպասում եւ յատկապէս որ երկրներից՝ Միրզախանեանը պատասխանեց, որ նախատեսում են ընդունել 12-15 հազար այցելուի՝ եւ Հայաստանից, եւ եւրոպական տարբեր երկրներից:

«Անցեալ տարի մեր միջոցառման մասշտաբներն աւելի փոքր էին, կար մօտ 3500 այցելու, տաղաւարներն ընդամենը 15-ն էին: Այս տարի դրանք կը լինեն աւելի քան 100-ը: Նախատեսում ենք, որ ներկայ կը լինի Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ինչպէս նաեւ ակնկալւում է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի մասնակցութիւնը»,- ասաց փառատօնի կազմակերպիչը եւ յաւելեց, որ հիմնականում զբօսաշրջիկները կը լինեն Ռուսաստանից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից:

Նա նաեւ շեշտեց, որ հրաւիրւած են տարբեր միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, նախարարներ:

Փառատօնի բացումը տեղի է ունենալու մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին: Հիւրերի ժամանումը սկսւելու է առաւօտեան ժամը 10:00-ից:

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից
    Դաշնակցութեան դիրքորոշումը վերջնական կը ներկայացւի խորհրդարանի ամբիոնից

    Արցախում տեղի ունեցած վերադասաւորումների, ներքաղաքական իրավիճակի, առաջիկայում սպասւող նախագահական ընտրութիւնների եւ այլ հարցերի շուրջ «Tert.am»-ը զրուցել է ԱՀ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ:

  • Արցախի ի նպաստ յաղթանակ մը
    Արցախի ի նպաստ յաղթանակ մը

    Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը հինգշաբթի, 11 յուլիսին որդեգրեց բանաձեւ մը, որ ամերիկեան կառավարութեան կ՛արգիլէ Ատրպէյճանին ծախել այնպիսի զէնքներ, որոնք կրնան գործածուիլ Ստեփանակերտի օդակայանը օգտագործող օդանաւերու դէմ։ Ատրպէյճանի այս սպառնալիքին եւ անոր յաճախակի գործադրութեան հետեւանքով, Արցախի մայրաքաղաքին օդակայանը անդամալոյծ կը մնայ տասնամեակներէ ի վեր։

  • Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը
    Արցախի մէջ հիմնուեցաւ Հ.Մ.Ը.Մ.-ի 111-րդ մասնաճիւղը

    Հ.Մ.Ը.Մ.-ի երկրորդ հարիւրամեակի ծրագիրներուն առաջնահերթութիւնը Արցախի մէջ Հ.Մ.Ը.Մ.-ի մասնաճիւղ հիմնելու անհրաժեշտութիւնն էր։

  • Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ
    Ծաւալւած գործընթացն իր մէջ պարունակում է լուրջ վտանգներ

    Սամուէլ Բաբայեանը եւ նրա թիմակիցները փորձում են մեր հանրութեանը մոլորութեան տանելով եւ զգացական թելերի վրայ խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կը միաւորւի մայր Հայաստանին:

  • «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին
    «Դաշնակցութիւն» խմբակցութիւնը հանդիպել է Արարատ Դանիէլեանին

    Երէկ՝ յուլիսի 12-ին, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւորները հանդիպել են ԱՀ արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանի հետ՝ մանրամասն քննարկելու առաջին ընթերցմամբ ընդունւած ԱՀ Ընտրական օրէնսգրքի եւ Կուսակցութիւնների մասին օրէնքի նախագծերը, բանաւոր ներկայացնելու խմբակցութեան առաջարկութիւնները եւ մտքեր փոխանակելու մի շարք այլ հարցերի շուրջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։