Հա

Մշակոյթ

15/05/2019 - 08:20

Բացւել է Կաննի 72-րդ միջազգային կինոփառատօնը

Երէկ՝ Ֆրանսիայում բացւել է Կաննի 72-րդ միջազգային կինոփառատօնը, որը կը շարունակւի մինչեւ մայիսի 25-ը։

«alikonline.ir» - Երէկ՝ Ֆրանսիայում բացւել է Կաննի 72-րդ միջազգային կինոփառատօնը, որը կը շարունակւի մինչեւ մայիսի 25-ը։ Ըստ «Panorama.am»-ի՝ յայտնում է «Euronews»-ը։ 

Մրցութային ծրագրում այս տարի կներկայացւի կին ռեժիսորների կողմից նկարահանւած միանգամից 4 ֆիլմ: Նշւում է նաեւ, որ կինոֆորումի ողջ պատմութեան ընթացքում միայն մէկ կին կինեմատոգրաֆիստ՝ Ջէյն Քեմփիոնն է կարողացել արժանանալ գլխաւոր մրցանակին:

72-րդ Կաննի կինոփառատօնի ժիւրիի նախագահն է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրօ Գոնզալես Ինեարրիտուն: «Յատուկ հայացք» ծրագրի ժիւրին գլխաւորում է լիբանանեան դերասանուհի եւ ռեժիսոր Նադին Լաբակին։

Ֆիլմի փառատօնը կը բացւի Ջիմ Ջարմուշի «Մեռեալները չեն մահանում» ֆիլմը: Ֆիլմի գործողութիւնները զարգանում են փոքր քաղաքներում: Մահացածները գերեզմաններից բարձրանում եւ յարձակւում են բնակիչների վրայ:

Գլխաւոր մրցանակի յաւակնորդներից է Պեդրօ Ալմադովարի «Ցաւն ու փառքը» ֆիլմը, որում հանդէս են եկել Անտոնիօ Բանդերասն ու Պենելոպէ Քրուզը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։