Հա

Մշակոյթ

16/05/2019 - 08:10

Հնագէտները հռոմէացի կայսեր պալատի տակ գաղտնի սենեակ են յայտնաբերել

Հնագէտները, որոնք վերականգնման աշխատանքներ են իրականացրել Հռոմի Ներոն կայսեր պալատում, որը յայտնի է որպէս Ոսկէ տուն, որմնանկարներով եւ իրական կենդանիների ու առասպելական արարածների պատկերներով զարդարւած գաղտնի սենեակ են յայտնաբերել:

«alikonline.ir» - Հնագէտները, որոնք վերականգնման աշխատանքներ են իրականացրել Հռոմի Ներոն կայսեր պալատում, որը յայտնի է որպէս Ոսկէ տուն, որմնանկարներով եւ իրական կենդանիների ու առասպելական արարածների պատկերներով զարդարւած գաղտնի սենեակ են յայտնաբերել:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս փոխանցում է «Lenta.ru»-ն, տարածքի մեծ մասը լցւած է ցեխով, եւ մասնագէտներն այն չեն մաքրում համալիրի կայունութիւնը կորցնելու վտանգի պատճառով: Սենեակն անւանւել է պատերին պատկերւած սֆինքսի անունով:

Բացի այդ, պատերին կարմիր գոյնով պատկերւած են երաժշտական գործիքով կենտաւրոսի, աստւածութիւնների, թռչունների եւ ջրային արարածների նկարներ:

Ոսկէ տունը Հռոմում կառուցւած պալատական համալիր է, որը սկսել են կառուցել մեր թւարկութեան 64 թւականին: Հիմնական կառոյցը 300 սենեակ է ունեցել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։