Հա

Մշակոյթ

16/05/2019 - 08:30

Հնագէտները նշել են երրորդ քաղաքը, որտեղ կը ցուցադրւեն Թութանհամոն փարաւոնի գանձերը

Լոնդոնը կը դառնայ երրորդ քաղաքը, որտեղ կը հիւրընկալւի եգիպտական Թութանհամոն փարաւոնի դամբարանի գանձերի հաւաքածուն, որոնց կէսը երբեք դուրս չի բերւել Եգիպտոսի տարածքից:

«alikonline.ir» - Լոնդոնը կը դառնայ երրորդ քաղաքը, որտեղ կը հիւրընկալւի եգիպտական Թութանհամոն փարաւոնի դամբարանի գանձերի հաւաքածուն, որոնց կէսը երբեք դուրս չի բերւել Եգիպտոսի տարածքից:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին յայտնել է ցուցադրութեան կազմակերպիչ եւ յայտնի եգիպտացի հնագէտ Զահի Հաւասը:

«Մենք անչափ ուրախ ենք, որ արժանացել ենք այս ցուցահանդէսը հիւրընկալելու պատւին: Այն ոչ միայն հնարաւորութիւն կընձեռի հանրութեանն ուսումնասիրել մարդկութեան պատմութեան ամենանշանակալի գտածօները, այլեւ ծանօթանալ ամենահետաքրքիր ավանդազրոյցներից մէկին»,- ասել է Սաատչիի ժամանակակից արւեստի թանգարանի տնօրէնը:

Թութանհամոն փարաւոնը, որն իշխել է Հին Եգիպտոսում տասը տարւայ ընթացքում՝ Նոր Թագաւորութեան ժամանակաշրջանում, աշխարհահռչակ է դարձել չափազանց հարուստ դամբարանի շնորհիւ, որին ձեռք չեն տւել կողոպտիչները: Նա յայտնի է նաեւ արտասովոր մահւան պատմութեամբ:

Նրա դամբարանը յայտնաբերւել է Թագաւորների հովտում 1922 թւականին: Այն յայտնաբերել է յայտնի բրիտանացի հնագէտ Հովարդ Քարթերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։