Հա

Մշակոյթ

16/05/2019 - 11:00

Հայկական դուդուկը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում

Աշխարհը գրաւած «Գահերի խաղը» հեռուստասերիալը մօտենում է աւարտին. 8-րդ սեզոնի վերջին՝ 6-րդ դրւագը հեռուստադիտողը կը տեսնի մայիսի 19-ին, սակայն սերիալի դիւթիչ երաժշտութիւնն ու կերպարները դեռեւս երկար կը մնան ֆիլմի սիրահարների հետ։

«alikonline.ir» - Աշխարհը գրաւած «Գահերի խաղը» հեռուստասերիալը մօտենում է աւարտին. 8-րդ սեզոնի վերջին՝ 6-րդ դրւագը հեռուստադիտողը կը տեսնի մայիսի 19-ին, սակայն սերիալի դիւթիչ երաժշտութիւնն ու կերպարները դեռեւս երկար կը մնան ֆիլմի սիրահարների հետ։ Ինչպէս պարզել է «Panorama.am»-ը, «Գահերի խաղը» հեռուստասերիլում հնչում է նաեւ հայկական դուդուկ։

Ֆիլմի երաժշտութեան կոմպոզիտոր Ռամին Ջաւադին ասում է, որ «ամենամեծ մարտահրաւէրը ճիշտ ձայնաստիճանի ընտրութիւնն էր, որ երբ մարդը լսի երաժշտութիւնն՝ անմիջապէս իմանայ, որ սա «Գահերի խաղն է»։

«Հէնց սկզբից գիտէինք, որ ֆիլմի կերպարների համար պէտք է ընտրել երաժշտութեան թեմատիկա։ Ֆիլմում դերակատարները շատ էին եւ չէինք կարող իւրաքանչիւրի համար ունենալ իրեն բնորոշը»,- ասում է Ջաւադին ու նւագում Այրայի կերպարի երաժշտութիւնը։

Ջաւադին նշում է, որ իւրաքանչիւր սեզոնում օգտագործւել են տարբեր երաժշտական գործիքներ։ Հայկական դուդուկն օգտագործւել է «Գահերի խաղը» սերիալում Դաեներիսի ու դոտրակցիների կերպարի համար։

Ֆիլմի երաժշտութեան մէջ առաջին անգամ դաշնամուրն օգտագործւում է 6-րդ սեզոնում՝ Սերսեայի դատավարութեան ժամանակ։

Նշենք, որ իրանցի-գերմանացի կոմպոզիտոր Ջաւադին յայտնի է դարձել «Երկաթէ մարդը», «Խաղաղ ովկիանոսային սահմանագիծ» ֆիլմերի, ինչպէս նաեւ «Փախուստ բանտից» ֆիլմերի երաժշտութիւններից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։