Հա

Մշակոյթ

18/05/2019 - 09:50

Տոլմայի 9-րդ միջազգային փառատօնն այս տարի կանցկացւի Զւարթնոց տաճարի տարածքում

Զւարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացւի Տոլմայի 9-րդ միջազգային փառատօնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց «Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլեանը:

«alikonline.ir» - Զւարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացւի Տոլմայի 9-րդ միջազգային փառատօնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց «Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլեանը: Նրա խօսքով՝ փառատօնն ունի լուրջ քարոզչական նշանակութիւն եւ նպատակ է հետապնդում երկիրը գրաւիչ դարձնել զբօսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգութիւնն է, եւ մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,- ասաց նա: Մամուլեանը նշեց, որ այս տարի փառատօնին կը ներկայացւի 35 տաղաւար: «Մեզ համար կարեւոր է, որ շատ զբօսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատօնին»,- ընդգծեց նա:

Բուրեաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երւանդ Կալաչեանի խօսքով՝ նման փառատօն յունիսի 11-ին կանցկացւի նաեւ Բուրեաթիայում: «Տեսնելով, թէ ինչպէս է փառատօնը կազմակերպւում Հայաստանում, ես խօսեցի Սեդրակ Մամուլեանի հետ, մեզ մօտ այս փառատօնը եւս անցկացնելու համար: Մեր նպատակն է միաւորել տարբեր ազգերի՝ մշակոյթի, խոհանոցի միջոցով»,- նշեց նա՝ մաղթելով բոլորին յաջողութիւն:

Տոլմայի փառատօնին կը մասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպութիւններ եւ այլ հանրային սննդի կէտեր: Փառատօնը կուղղորդւի ազգային երգ ու պարով: Այս տարի աւանդական մասնակիցների հետ մէկտեղ փառատօնին կը մասնակցեն Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետութիւնը կը ցուցադրեն նաեւ զինւորական խոհարարները Տոլմայի փառատօնը հիմնադրւել եւ առաջին անգամ անցկացւել է 2011 թւականին «Հայ խոհարարական աւանդոյթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպութեան» կողմից։ Փառատօնի նպատակն է ապահովել հայկական աւանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակոյթի՝ հայկական խոհանոցի ոչ նիւթական արժէքների ամրապնդումը:

Յարակից լուրեր

  • Տոլմայի աւանդական եւ նոր տեսակները կը ներկայացւեն ամենամեայ փառատօնին
    Տոլմայի աւանդական եւ նոր տեսակները կը ներկայացւեն ամենամեայ փառատօնին

    Հայկական տոլմայի տարատեսակները մոռացութիւնից վեր հանելու, դրա պատմութիւնը հանրութեանը ներկայացնելու, տոլման թրքացումից զերծ պահելու նպատակով մայիսի 20-ին Դւինի միջնաբերդի հնավայրի մօտ գտնւող Հնաբերդի համայնքում տեղի կունենայ տոլմայի ամենամեայ փառատօնը: 

  • Հայերը պայքարելու են տոլմայի համար․ ի՞նչ է Հայաստանը ներկայացնելու ԻՒՆԵՍԿՕ-ին
    Հայերը պայքարելու են տոլմայի համար․ ի՞նչ է Հայաստանը ներկայացնելու ԻՒՆԵՍԿՕ-ին

    Հայաստանում ոչ միայն չեն կասկածում, որ տոլման հայկական ուտեստ է, այլեւ պատրաստւում են տոլմայի փառատօնն աւելի մեծ շուքով անցկացնել։ Նախատեսւում է միջոցառումներ կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում եւ այլ երկրներում։ 

  • Հնաբերդը կը հիւրընկալի տոլմայի փառատօնը
    Հնաբերդը կը հիւրընկալի տոլմայի փառատօնը

    Հայաստանում արդէն 7-րդ անգամ կանցկացւի տոլմայի փառատօնը։ Այս տարի փառատօնը կհիւրընկալւի Արարատի մարզի Հնաբերդ գիւղում մայիսի 20-ին։

    25 տաղաւար է լինելու, փառատօնին կը մասնակցեն հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, գիւղացիներ, զինծառայողներ։ 

  • 34 տարի առաջ եւ այսօր
    34 տարի առաջ եւ այսօր

    ԽՍՀՄ-ի վաստակաւոր ճարտարապետ, Ճարտարապետութեան միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի պետական մրցանակակիր Ֆելիքս Նովիկովը «Զւարթնոց» օդանաւակայանի հին մասնաշէնքի պահպանման կողմնակիցն է:
    1982 թւականին, երբ «Զւարթնոց»-ի օդանաւակայանն առաջադրւեց ԽՍՀՄ-ի պետական պարգեւի, Ֆելիքս Նովիկովն այցելեց Հայաստան եւ «Լիտերատուրնայա գազետայում» տպագրեց կառոյցի վերաբերեալ իր գրախօսականը:

  • Համասեանի խենթ ելոյթը՝ Զւարթնոցում
    Համասեանի խենթ ելոյթը՝ Զւարթնոցում

    Յունիսի 12-ին, Զւարթնոցի տաճարում տեղի ունեցաւ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասեանի բացօթեայ համերգը՝ «Լոյս ի լուսոյ» խորագրով: Դաշնակահարը ներկայացրեց Մաշտոցի, Նարեկացու եւ Կոմիտասի գործերի՝ իր մշակումները: Համերգին մասնակցում էր նաեւ Երեւանի պետական կամերային երգչախումբը՝ Յարութիւն Թոփիկեանի ղեկավարութեամբ: Համասեանի հայաստանեան համերգների կազմակերպիչը «TM Production»-ն է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։